Դրանում կարելի է համոզվել ամեն քայլափոխի: Մենք չենք սիրում օրենք, սակայն միշտ բողոքում ենք, որ այս բանն այսպես չէ կամ այնպես չէ: Օրենքը որքան էլ որ անդուր լինի, պետք է հարգել և հետևել: 
Կարգուկանոնի խախտման ամենատարածված ձևերից է փողոցը չսահմանված տեղերից կտրել-անցնելը: Սա թերևս մեզ մոտ ամենաբարձր մակարդակի վրա է դրված: Շատ հաճախ տեսնում ես կասկադյոր-կամիկաձե մարդկանց, ովքեր այնպիսի տեղերով են փողոցը կտրում, որ շշմում ես: Մտածում ես՝ մի՞թե այս մարդը թքած ունի իր կյանքի վրա: Լավ, ենթադրենք թքած ունի, բա էն խեղճ վարորդի կյանքն ինչի՞ ես խորտակում այ որդ, այ ճիճու:

Այ ժողովուրդ ջան, չսահմանված տեղերից փողոց անցնելը ոչ միայն ձեր կյանքին է վտանգ սպառնում, այլև կարգուկանոնի խիստ խախտում է: Կներեք, բայց դա անասնական երևույթ է: Ամոթ է...

Իսկ ամենացավալին այն է, որ այդ նույն կարգազանցներն օտար երկրներում սկսում են օրինավոր դառնալ և շարժվել տվյալ երկրի օրենքի տառին համաձայն: Փաստորեն, դուրս է գալիս, որ մենք թքած ունենք մերի վրա: Ախր դա դուրս է ցանկացած տրամաբանությունից:

Նոր քիչ առաջ էլ կարդացի, որ մայրաքաղաքը համալրվել է ևս մի քանի վերգետնյա անցումով: Մինչև մեր վերաբերմունքը չփոխենք այս ամենի վերաբերյալ, ապա մեզ 1000 վերգենտնյա անցումներն էլ չեն փրկի: Որպես վառ ապացույց՝ տեղադրում եմ մի քանի լուսանկար, որոնք ես եմ արել: Հիմա շատերը կասեն՝ անցումներ չկան և այլն: Այս լուսանկարն արվել է Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց: Ովքեր չգիտեն, ասեմ, որ 10 մետր վերև մաքուր անցումներ կան: Այնպես որ, երբ փողոց եք կտրում, հիշեք կովերի մասին:

Հ.Գ. Ի դեպ, հենց այս փողոցում վրաերթի բազմաթիվ դեպքեր են գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել