Օրերի տարբերությամբ գնաճը զգացնել է տալիս, արդեն, օրինակ, կաթնամթերքը մոտ 60 դրամով թանկացել է (հետաքրքիր է, կովերը թանկանոց գրանտերով պտուկ լվանալուց հետո են սկսե՞լ դոլարով կթվել), մնացած ապրանքներն էլ, հետ չմնալով կաթնամթերքից, թանկանում ու թանկանում են։ Մեր ժողովուրդը հազիվ իր գոյությունն էր պաշտպանում, հիմա կոմունալի աստղաբաշխական գներին գումարվելու է նույնքան աստղաբաշխական գնաճը։ 
Իսկ թե ինչին կհանգեցնի այս իրավիճակը՝ ակնհայտ է, մնում է միայն ընտրել 2 ճանապարհներից մեկը։
1. Արտագաղթ
2. Պայքար
Տարբերակներից մեկի ընտրությունն ուղիղ համեմատական է Ձեր բարեկեցիկ ապագային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել