Անհրաժեշտ է

500 գ հավի փափկամիս

1 գլուխ սոխ, 200մլ բուսայուղ,

150գ պինդ պանիր, 2 ձու

ալյուր՝ թաթախելու համար

կանաչի՝ ձևավորման համար

աղ՝ ըստ ճաշակի, աղացած սև պղպեղ 

 

Պատրաստումը

Հավի փափկամիսը լվանալ, չորացնել և կտրատել միջին չափի կտորներով: Կտորները թակել, պանիրը քերիչով անցկացնել, սոխը կտրատել կիսալուսնաձև: Հավի թակած կտորները համեմել աղով, պղպեղով, թաթախել ալյուրի, ապա հարած ձվի մեջ և դնել տապակում՝  լավ տաքացրած բուսայուղի մեջ: Վրան լցնել կտրատած սոխը, քերած պանիրը և ծածկել մսի երկրորդ շերտով: Երբ ներքևի շերտը տապակվի, շրջել և տապակել մյուս երեսը:

Պատրաստի միսը և տապակած սոխը լցնել ափսեի մեջ, ձևավորել կանաչիով ու մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել