Թաթա Սիմոնյանի՝ Ստամբուլում կայանալիք համերգի մասին ArmStar.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր ընթերցողներին: Հանրահայտ  «Zorlu» կենտրոնում նոյեմբերի 15-ին և 17-ին տեղի են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստի մենահամերգները: 

Իսկ այսօր համացանցում հայտնվեցին համերգի որոշ պահերի վրա կենտրոնացած հրապարակումներ: Կայացած համերգի նկատմամբ մամուլի ցուցաբերած հետաքրքրության առթիվ կապ հաստատեցինք պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, ում խնդրեցինք մեկնաբանել տարածված հայտարարությունները:

Գրիգորը չցանկացավ մեկնաբանել հոդվածների բովանդակությունը՝ նշելով. «Չեմ ցանկանում այդ նյութերին վերաբերող որևէ բան ասել, պարզապես թող յուրաքանչյուրն իր հերթին ձգտի Թաթայի չափ աշխարհով մեկ հայրենասիրություն սփռել: Իսկ հատուկ մեր օրերի «ինկվիզիտորներին» կցանկանայի հիշեցնել, որ համերգներն իրականացվել են Ստամբուլում հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ու կազմակերպիչները հասույթը փոխանցել են վարժարանին»:

Իսկ թե էլ ինչ է ասել Թաթան Ստամբուլի համերգի ընթացքում, առաջարկում ենք իմանալ՝ դիտելով համերգին ներկա հանդիսատեսի կողմից ArmStar.am-ին տրամադրված տեսանյութը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել