Տխրահռչակ Արամ Մանուկյանն, ըստ ականատեսների, Սարյանի պուրակում այս անգամ էլ անկեղծացել է Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի մասին. (նախկինում նույն պուրակում տխրահռչակը անդրադարձել էր նաև ՀՅԴ -ին և Հրանտ Մարգարյանին). «Ինչպես և նախկինում, այս անգամ էլ ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն իր ձայները կարող է ստանալ գումար բաժանելու միջոցով»: Ավելին, Արամ Մանուկյանի մոտավոր հաշվարկներով դրա համար ԲՀԿ-ին անհրաժեշտ է մոտ 2 մլն դոլար, ինչը Գագիկ Ծառուկյանի համար որևէ բարդություն չի առաջացնի: 
Ստացվում է՝ արդարության, ժողովրդի ձայները չկեղծելու, ազատ ընտրությունների քարոզով զբաղվող եռյակի մի անդամը փաստում է, որ եռյակի մյուս անդամը փող բաժանելով է հաղթել ընտրություններում և առաջիկայում էլ պատրաստվում է նույն կերպ հաղթել: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս եռյակի հիմնական լիդերների իրական դեմքը, որն ուղղակի զզվելի, գարշելի է, դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս արժեհամակարգ չունցող նախկին թալանչիները ուղղակի խնդիր են դրել ամեն գնով վերադառնալ իշխանության: Մենք՝ որպես հասարակություն, պետք է խաղից դուրս թողնենք նման տխրահռչակների և թույլ չտանք, որ իրենց սեփական ամբիցիաների պատճառով վտանգեն մեր երեխաների ապագան: Ի դեպ՝ ես միշտ էլ ասել եմ, որ ՀՀՇ-ականները Ծառուկյանին և նրա շրջապատին հաստատ ատում են:
Հ.Գ Մտածում եմ՝ միգուցե ՀԱԿ-ին Ծառուկյանի կողմից հատկացվող նպաստները արդարացի չե՞ն բաշխվում, որ այդ տխրահռչակն անկեղծացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել