Նամակ Բեթթիին
Փոքրիկ Բեթթի, դու հրաշալի կատարեցիր քո պարտականությունը, կեցցես:

Ես հիացած հետևեցի ելույթիդ, դու շողում էիր արևի նման, այն արևի, որը ջերմացրեց ներաշխարհս: Վստահ եմ, որ այդ ջերմությունը երկար ժամանակ կկատարի իր գործառույթը:

Փոքրիկ, կրկնում եմ, կեցցես, ես շատ ուրախ եմ այժմ, որ քո նման արև կա, տարածիր ջերմությունդ ամենուր և հատկապես այն վայրերը, որտեղ փոքրիկները դրա կարիքն առավել շատ ունեն:

Բեթթի, Հայաստան վերադառնալուն պես անպայման այցելիր այն փոքրիկներին, որոնք արևից զրկվել են, առանց արևի է մնացել իրենց կյանքը, ջերմացրու նրանց հոգիները, որքան կարող ես: Նրանք դրա կարիքն իսկապես ունեն, նվիրիր կատարումդ նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել