Tert.am-ը գրում է․

Ռուսաստանցի քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե Ադրբեջանը որքան հետևողական կլինի ԼՂՀ օդային տարածքում հայկական ուղղաթիռներն ու ինքնաթիռները խփելու իր խոստման հարցում, նկատեց. «Նկատի ունենալով, որ այս երկրում գերակշռող են ռազմաշունչ հայտարարություններն ու տրամադրությունները, համոզված եմ, որ Մուրադովի օրինակին կփորձեն հետևել ադրբեջանական շատ այլ զինծառայողներ… Առավել քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հատուկ քայլեր կձեռնարկի՝ ԼՂՀ-ի և Ստեփանակերտի օդային տարածքի վրա իր վերահսկողությունը հաստատելու համար: Բայց, այնուամենայնիվ, եթե կողմերին ու միջնորդներին չհաջողվի լիցքաթափել իրավիճակը, լարվածությունն ու ռազմական բախումների թիվը է՛լ ավելի կաճի»:


- Զորավարժանք կատարած հայկական ուղղաթիռը խոցելուց հետո Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը լարվածության և անգամ՝ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ է պարունակում: Ի՞նչ եք կարծում, այն կվերածվի՞ լայնամասշտաբ պատերազմական գործողությունների և նույնիսկ՝ պատերազմի: Նաև՝ ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով ոչ թռիչքային է համարել Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը:

- Բաքուն երկար տարիներ փորձում է ճնշումների և հայկական զինուժը «մաշեցնելու» միջոցով հասնել հայկական կողմի կապիտուլյացիային: Պատահական չեմ ասում՝ կապիտուլյացիային, որովհետև խոսքը փոխզիջումների մասին չէ, և Ադրբեջանի միակ նպատակը այդ կապիտուլյացիան է, ինչպես նաև՝ այն տարածքների վերադարձը ադրբեջանական վերահսկողության, որը Բաքուն անվանում է «օկուպացված տարածքներ»: Հենց այդ նպատակի համար է, որ տարեցտարի ու հատկապես՝ 2014 թվականին կտրուկ ավելացել է այս քաղաքականության ռազմական բաղադրիչը: Նկատի ունեմ օգոստոսյան իրադարձությունները, հիմա էլ՝ խփված հայկական ուղղաթիռը:

Չեմ կարծում, որ լարվածության այս աճը կհանգեցնի նոր պատերազմի, որովհետև, ըստ իս, Իլհամ Ալիևը հարձակման հրաման կարող է տալ միայն այն դեպքում, եթե երաշխավորված լինի Ադրբեջանի հաղթանակը: Իսկ սա, իր հերթին, հնարավոր է միմիայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ակնհայտ ռազմական առավելություն ունենա հայկական կողմի նկատմամբ. այսինքն՝ ունենա միջազգային աջակցություն, Թուրքիայի՝ ռազմական աջակցությունը, ինչպես նաև՝ Ռուսաստանի ու միջազգային այլ առաջատար խաղացողների համաձայնությունն այս հարցում: Քանի դեռ այս ամենը չկա, պատերազմի վերսկսումը Իլհամ Ալիևի կողմից չափազանց մեծ ավանտյուրա կլիներ: Բայց, ամեն դեպքում, սա չի նշանակում, որ նոր պատերազմի հավանականությունը զրոյական է: Առաջին հերթին, լարվածությունը խիստ վտանգավոր է այն առումով, որ իրավիճակը հնարավոր է ինչ-որ մի պահի դուրս գա Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից ու տարերային ընթացք ստանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել