Ազատամարտիկներն այսօր Հայաստանում բաժանվել են մի քանի բևեռների: Մի մասն իշխանության հետ է միշտ, մի մասը պետության հետ է միշտ, մի մասը` ընդդիմության և մի մասը` ժողովրդի:
Չնայած ազատամարտիկների մասին հատուկ տեսություն չկա, սակայն կարող ենք ասել, որ տեսականորեն նորմալ է` հիմք ընդունելով, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր քաղաքական հայացքներում, սակայն կարծում եմ, որ պետք չէ հատուկ տեսություններ մշակել, որ ազատամարտի մասնակիցները դադարեն միմյանց հասցեին անվայելուչ արտահայտություններ անել, որ դադարեն մեկը մյուսի կենսագրությունը փորփրելուց, մեկը մյուսի հատկանիշների և ձևի մասին խոսելուց:
Պարոնայք հայրենիքի պաշտպաններ, մի արեք էլի նման բան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել