Օրեր առաջ Էմմին, Նարեկ Բավեյանը, Անգելինա Գասպարյանը, Սարոն  և Սոնա Շահգելդյանը ներկայացրին իրենց համատեղ աշխատանքը՝ «Պահապան հրեշտակներ»  տեսահոլովակը:

Տեսահոլովակի հետ կապված մանրամասները ArmStar.am-ին փոխանցեց պատանի երգչուհին.

 «Նման երգ և տեսահոլովակ ստեղծելու  գաղափարն առաջացել է «Պահապան հրեշտակներ» գումարտակը ստեղծելուց: Այս աշխատանքը ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի և նույն գերատեսչության լրատվական վարչության միահամուռ  ուժերի արդյուքն է»,- նշում է Անգելինա Գասպարյանը:

«Պահապան հրեշտակներ» երգի երաժշտության հեղինակները Արմեն Գևորգյանն ու Քնարիկ Սասունյանն են, ի դեպ,  Քնարիկը նաև խոսքերի հեղինակն է: Գործիքավորումը կատարել է  Արեգ Առուստամյանը, ռեժիսորը Արարատ Սարիբեկյանն է:

Նախագծին մասնակցություն ունեցած երգիչների ընտրությունը կատարվել է երաժշտության հեղինակ Արմեն Գևորգյանի առաջարկությամբ՝ ի նպատակ ձայնային և որակյալ աշխատանք ստանալուն:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել