Տարիներ առաջ մի բան էի գրել՝ հայավարի սիրելու մասին, այսօր էլ կարծիքս չեմ փոխել:

Այո, պետք է այնպես սիրել, որ ՀԱՅԱՎԱՐԻ ՍԻՐԵԼԸ ուրիշ ազգերի կողմից անձնվեր ու հզոր սիրո հոմանիշ ընկալվի, եթե սիրելու մասին միտք ուզենան արտահայտել, ասեն՝ եկեք սիրենք ՀԱՅԱՎԱՐԻ: Ու դա քննարկման ենթակա չլինի:
Թե չէ, ցավոք, մի արտահայտություն է շրջանառության մեջ մտել ու արդեն տևական ժամանակ է՝ մեզանից չի հեռանում։ Խոսքը «գնա մեռի, արի սիրեմ»-ի մասին է: Ժողովուրդ եկեք իսկական, այսինքն՝ հայավարի սիրո օրինակ լինենք բոլորի համար: Վաղուց ժամանակն է կարծրատիպեր փշրելու ...
Ընդ որում խոսքը սիրո մասին է ընդհանրապես՝ կնոջ, ընկերոջ, հայրենիքի, ծնողի, բոլորի հանդեպ ...

Հ.Գ Այո, ես նաև երազող եմ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել