Հեղինակը ռուս գրող Պերելմանն է…

…Ժողովրդի վիշտը Մարատի մահվան առիթով անսահման էր: Արձանագործները քանդակում էին «Ժողովրդի բարեկամի» կիսանդրիները, նկարիչները նկարներ էին նկարում, մեծաթիվ ու բազմաթիվ բանաստեղծները բանաստեղծություններ էին հորինում, մի խոսքով, ամեն մեկը ջանում էր, որքան կարող էր: Մի տարվա մեջ Մարատի մասին գրվեց չորս դրամա և մեկ օպերա: Նրա անունով Ֆրանսիայում բազմաթիվ փողոցներ անվանակոչվեցին: Փարիզում ամբողջ Մոնմարտրը, նմանաձայնությունից ելնելով, պաշտոնապես վերանվանեցին Մոնմարատ: «Ժողովրդի բարեկամի» աճյունը շուտով փոխադրեցին Պանթեոն:
…Եվ հանկարծ Փարիզը հեղեղվեց վայրի, կատաղի, երկարորեն գաղտնի պահված ատելությամբ: Փարիզի գաղտնի ոստիկանության ամենօրյա զեկույցները մատնանշում են նույն բանը «ամբոխը ջարդում է Մարատի արձանները կամ պղծում է նրա հիշատակը: Կոնվենտը, անշուշտ, չէր կարող հաշվի չնստել Ֆրանսիայի նոր տրամադրության հետ: Մարատի հարցը քննարկվում է Կոնվենտում, այն տեղերում, որ վերապահված էր հանրությանը: Առանց մեծ աղմուկի, առանց որևէ արարողության, Մարատի դագաղը հանում են Պանթեոնից և թաղում են Սուրբ Ժենևևի հարևան գերեզմանատանը, որ վաղուց ի վեր գոյություն չունի: Եվ պաշտամունքը միանգամից վերանում է: Բոլորին պարզ է դառնում, որ «Ժողովրդի բարեկամը» լավագույն դեպքում խելագար էր, վատագույն դեպքումՙ կատարյալ ոճրագործ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել