Tert.am-ը գրում է․

Պետք է ողջունելի համարել, որ չճանաչած երկրում գործում են մարմիններ, որոնք շարժվում են այն օրենսդրությամբ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը:

Նա նշեց, որ չպետք է կասկածի տակ դրվի ԼՂՀ դատավարության օրինականության հարցը և կոչ արեց չխառնել՝ չճանաչված երկիր և անօրինական դատ հասկացությունները:

«ԼՂՀ բոլոր օրենսդրական նորմերն ընդօրինակվում են ՀՀ օրենսդրությունից, իսկ ՀՀ օրենսդրությունը առնվազն Վենետիկի խմբի, այսպես ասած, քննությանն է ենթարկվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա շեշտեց, որ Արցախում դատն ընթանում օրինականությամբ, և դատավորը աչքի է ընկնում իր գրագիտությամբ, մասնագիտական ունակությունների բարձր աստիճանով: Բանախոսը նշեց, որ մենք պետք է ոչ թե ապացուցենք, որ մեզ հարազատ է մնում միազգային հումանիտար իրավունքը, այլ այն, որ դա մեր կենսակերպն է:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ թեև ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ադրբեջաներենի թարգմանիչ չի ապահովվել, սակայն ամբաստանյալները բավականաչափ տիրապետում են ռուսերենին և դրա կարիքը չի եղել: Նա հայտնեց, որ դատավարությունն ընթացել է հայերեն, ամբաստանյալների համար՝ ռուսերեն թարգմանությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել