Նոյեմբերի 6-ից մեծ էկրան կբարձրանա Հրանտ Երիցկինյանի առաջին ֆիլմը՝ «Ուրիշի փոխարեն»:

Ֆիլմի շուրջ զրուցում ենք գլխավոր դերակատարներից մեկի՝ Սոս Ջանիբեկյանի հետ:

Ի՞նչ սկզբունքով ես համաձայնվում այս կամ այն դերին, և ինչպե՞ս ստացվեց «Ուրիշի փոխարեն»-ը Հրանտի հետ:

Չունեմ հատուկ կարծրացած սկզբունքներ, որոնցով միշտ շարժվում եմ: Յուրաքանչյուր առաջարկի մոտենում եմ իր տեսանկյունից: Միանշանակ հոնորարից, գովազդից և այլ բաներից առաջ կարևոր է իմ դերը, հետո՝ ֆիլմի որակը, որովհետև կինոն ինձ համար թիմային արվեստ է:

Հրանտի դեպքում մեկ այլ գայթակղություն էլ կար. նա ասաց, որ այս դերում ի սկզբանե հենց ինձ է տեսել: Եվս մի հանգամանք՝ ճանաչելով Հրանտ Երիցկինյանի մարդկային տեսակն ու ծանոթ լինելով ճաշակին՝ չէի կարող բաց թողնել նրա դեբյուտում խաղալու հնարավորությունը:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել