Սիրելի համաքաղաքացիներ

Քանի որ Դավթաշենում ծառ կտրելու հետ կապված շահարկումները չդադարեցին անգամ իմ պարզաբանումից հետո, ուզում եմ մի հայտարարություն անել։
Երեքշաբթի օրը իմ աշխատակազմի կանաչապատման բաժնի մասնագետները պատրաստվում են կտրել ևս մեկ ծառ՝ Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում։ Այս ծառը նույնպես հիվանդ է և վտանգ է ներկայացնում։
Ծառերի հարցում առավել հետևողական լրատվամիջոցներին և բնապահպաններին, հետագա թյուրըմբռնումներից և շահարկումներից խուսափելու նպատակով, կոչ եմ անում մինչև կտրելը գալ և տեղում համոզվել՝ տեղի՞ն է ծառահատման որոշումը, թե՞ ոչ։ 
Եթե կան ցանկացողներ, կարող են գրել Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջին, որտեղից նրանց կտեղեկացնեն կոնկրետ վայրն ու ժամը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել