Զանգ Հ2 հեռուստաընկերություն.
-Բարև Ձեզ: Հ2 հեռուստաընկերությու՞նն է:
-Այո լսում եմ Ձեզ:
-Ձեզ զանգահարել եմ մոտ 100 մարդու անունից ու խնդրում ենք մեզ բացատրել Ձեր կողմից ցուցադրվող Գլենդել լայֆ շոուի անիմաստ իմաստը: Ինքն իրենից ի՞նչ է ներկայացնում, բացի այլանդակությունից:
-Ըըըը գիտեք այդ հարցով Ես չեմ զբաղվում:
-Ով որ զբաղվում է միացրեք իրեն:
-Լավ, հիմա:
-Բարև Ձեզ:
-Բարև:
-Ֆիլմերի եթեր հեռարձակելու պատասխանատուն Դուք եք չէ՞:
-Այո:
-Դե ուրեմն խնդրում եմ Ձեզ մոտ 100 մարդու անունից, որ եթերից ռադ անեք Ձեր տխմար հաղորդումը:
-..... Լավ, տեղյակ կպահեմ տնօրինությանը...,- էս են կծկտուր լավերից էր: Արդեն էնքան զանգ են ստացել, որ ականջները գնացելա:
Ուղղակի դժվա՞ր է հասկանալ, որ Ձեր անտեր այլանդակությունները պետք չի հեռարձակել եթերով:Դուք խեղաթյուրում եք նոր եկող սերնդի պատկերացումները: Երեխան էդ ամենինչը տեսնելով ի՞նչ պետք է սովորի:Տեղից էլ ազգիս ազջիկների կեսը թափելու բանա, ինչ ուզու՞մ եք էն մի կեսին էլ կործանեք:Ով եք Դուք, որ երեխայի ուղեղը լցնեք կյանքի հանդեպ սխալ պատկերացումներով:Դուք աղավաղում եք Հայ կնոջ դարեր ի վեր եկած արժեքները: Ո՞վ եք Դուք:
Մի բան եթեր հեռարձակելուց առաջ մի քիչ մտածեք, որ Ձեր թափթփուկային հաղորդումները տեսնում են նաև Ձեր երեխեքն ու բարեկամները:
Դուք պարտավոր եք խթանել ազգային արժեքների պահպանմանը, բայց գնալով ավելի եք նպաստում ազգի կործանմանը:
Էնպես չանեք Ձեր հեռուստաալիքի քթերից բերենք. ձևի համար մի հատ նորմալ հաղորդում չունեք, սրա մասին մտածեք: Մենակ Անգլիայի Պրեմիեր Լիգայի խաղերը ցուցադրելն է Ձեզ մի քիչ եկամուտ բերում, էնպես չանեք դրանից էլ կտրենք:

Զանգեք սրանց ու ջիգյարով վիրավորեք:Ինչ անում մեր համար եք անում, Ձեր երեխեքի համար եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել