Կոնգոն գտնվում է Աֆրիկայի կենտրոնում:Այդիսկ պատճառով եվրոպական գաղութարարները այստեղ կարողացել են հասնել միայն 19-րդ դարի ավարտին: Սակայն երբ այն իրենց հաջողվեց, Կոնգոն հայտնվեց դժոխքում:
Կոնգոն դառնում է Բելգիայի Լեոպոլդ Երկրորդ թագավորի սեփականությունը: Երկիրը ավելի հարմար թալանելու նպատակով, թագավորը այստեղ էր ուղղարկում դահիճային հատուկ միավորումներ, որոնց ղեկավարում էին սառնասիրտ զինվորականները: Եվ եթե գյուղացին ինչոր փոքրիկ սխալ էր անում, ապա ոչնչացնում էին ամբողջ գուղը: Տվյալ մասնավոր ռազմական միավորումը կոչվում էր "Հասարակական ուժ":
Երկրի ազգաբնակչության մեծամասնությունը աշխատում էր Գեվեայի պլանտացիայում: Բելգիական կազմակերպությունը իրականացնելով հաջող, դաժան ներքին քաղաքականություն, կարողացել էր 10 տարվա ընթացքում 40 անգամ ավելացնել կաուչուկի արտահանումը:
Ինչով էր պայմանավորված նման առաջընթացը: Բելգիական կազմակերպությունը հստակեցրել էր, որ եթե աշխատողից ինչ-որ մեկը չիրականացներ օրվա պլանը,ապա նրան զրկում էին ձեռքից, իսկ աշխատանքը չկատարելու դեպքում` գնդակահարում էին: Կառավարությունը նաև խիստ վերահսկում էր փամփուշտների քանակը և պարտադրում էր,ամեն սպանված գյուղացու ձեռքը ներկայացնել իրենց,որպես ապացույց, որ փամփուշտը տեղի էր օկտագործվել: Խնդիրը նրանում էր, որ փամփուշտը դահիճները կարող էին վաճարել տեղացի որսարդներին:


Մարդասպանները ավելի խորամանկ էին: Նրանք կտրում էին գրեթե բոլոր գյուղացիների ձեռքերը, որի դիմաց ստանում էին առանձին դրամաշնորհներ կազմակերպության կողմից: Ի վերջո, ձեռքերը Կոնգոյում սկսեցին օկտագործվել որպես դրամարժույթ: Ձեռքերի որսը սկսել են և "Հասարակական ուժ" կազմակերպության անդամները և առանձին գյուղացիները:
Եթե գյուղերից մեկը ավելի շատ կաուչուկ էր հավագում, մյուս գյուղը հարձակվում էր, որպեսզի թալաներ կաուչուկի պաշարները և ինքը կարողանար վճարել թագավորին:
Կաուչուկի արտահանման գագաթնակետը Կոնգոյում գրանցվել էր 1901-1903 թթ.:Այս ժամանակ չհավագած կաուչուկի վճարը չափվում էր արդեն ձեռքերով լցված զամբյուղով:
40 տարվա ընթացում Կոնգոյում գրանցվում են բազմաթիվ հիվանդություններ, սով և մահ: Բնակչությունը 11.5 միլիոնից կրճատվել էր 10 միլիոնի: Լեոպոլդ Երկրորդը միայն 1908 թ. Կոնգոն վաճարել էր բելգիական կառավարությանը:

(աղբյուր`http://digitaljournal.com/blog/11297

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել