New Scientist ամսագիրը հրապարակում է մի շարք հոդվածներ 10 խոշորագույն իրադարձությունների մասին, որոնք, ըստ նրա,  պետք է տեղի ունենան գիտության և տեխնիկայի ոլորտում հաջորդ տարի: Ուշադրության կիզակետում են տիեզերքը, «Վոստոկ» լիճը, Homo erectus գենը, Google սմարթ-ակնոցները:

Տիեզերքն ավելի մոտ է

2014թ.-ին տեղի կունենա երկու տիեզերական սարքավորումների փորձարկումը, որոնք վերջապես կօգնեն վայրէջք կատարել Մարսի վրա:

Սեպտեմբերին NASA-ն տիեզերք բաց կթողնի Orion տիեզերանավը, որը նախատեսված է հեռավոր տիեզերական առաքելությունների իրագործման, Երկրագնդի շուրջը 4ժամյա թռիչքի համար: Բացի այդ, հաջորդ տարում տեղի կունենա SpaceX մասնավոր կազմակերպության կողմից փորձարկվող Falcon Heavy հրթիռի առաջին բացթողումը տիեզերք:  Վերջինս կարող է Մարս տեղափոխել 13200 կգ բեռ և դառնալ ներկայումս գոյություն ունեցող հրթիռներից  ամենահզորը: Ճիշտ է, այն չունի բավարար հզորություն մարդկանց և անհրաժեշտ բոլոր սարքավորումները մեկտեղ Մարս տեղափոխելու համար, սակայն նրա միջոցով հնարավոր է բեռներ տեղափոխել «կարմիր մոլորակ»` նախքան արշավախմբին ուղարկելը:

2013թ.-ին Երկրի կողքով անցավ ISON երկնաքարը: 2014թ.-ին մարդկությունը պատասխան այցելություն կկատարի: Եվրոպական տիեզերական ընկերության (ԵՏԸ) Rosetta տիեզերական սարքավորումը դուրս կգա Չուրյումով-Գերասիմենկո երկնաքարի ուղեծիր և վայրէջք կկատարի նրա մակերևույթին: Ներկայումս երկնային մարմինը տեղաշարժվում է 16կմ/վրկ արագությամբ, իսկ Rosetta-ն նրա հետևից շարժվում է 800մ/վրկ արագությամբ: 2014թ. նոյեմբերին տիեզերական սարքավորումից կառանձնանա Philae վայրէջք կատարող մոդուլը, որին վիճակված է դառնալ երկնաքարի վրա վայրէջք կատարած առաջին տիեզերական սարքը: Վերջինիս վրա գտնվող լաբորատորիան կհետազոտի գրունտի նմուշները և արդյունքները կուղարկի Երկիր` պարզելու համար, թե  արդյո՞ք մեր օվկիանոսները և կյանքի ծագման համար անհրաժեշտ բազմաթիվ մոլեկուլներն իրենց առաջացմամբ պարտավոր են այս երկնային մարմիններին:

Կյանքը Վոստոկ սառցե լճի խորքում 

Մարդկությունն արդեն եղել է Լուսնի և Մարսի վրա, սակայն կա առավել մոտ գտնվող մի սահման, որը մարդուն տրվել է բոլորովին վերջերս: Այդ մասին ներկայացվում է ստորև:

2013թ.ին ռուս հետազոտողները վերջապես կարողացան մուտք գործել Վոստոկ լիճ` 4 մետր հաստությամբ արկտիկական սառցե շերտի տակ գտնվող ջրավազան, որն ունի 500 մետրից ավելի խորություն: 2014թ.-ին գիտնականներին սպասվում է պարզել` կա՞ արդյոք կյանք բարձր ճնշման տակ գտնվող, առանց արևի լույսի, էքստրեմալ ցածր ջերմաստիճաններում և բացարձակ մեկուսացված այս լճում, և եթե այո, ապա ինչիպիսի՞նն է այն: Լճի ջրերում կենդանի օրգանիզմների հայտնաբերումը կդառնա կենդանական աշխարհի` բնական միջավայրին հարմարվողականության վերջին ապացույցը:

Homo Erectus-ի կլորնավորման ճանապարհին

Դինոզավրերի կլոնավորումը ԴՆԹ-ի պահպանման միջոցով մինչև հիմա հնարավոր է միայն «Յուրայի դարաշրջանի զբոսայգի»  ֆիլմում: Մինչդեռ գիտնականները զգալի հաջողություններ են գրանցում հնագույն արարածների գենոմի ուսումնասիրման ոլորտում, թեկուզ ոչ այնքան հին, որքան դինոզավրերը: 2014թ.-ին հնարավոր է հավաքված լինի մարդու հնագույն նախնու Homo Erectus գենոմը, որը Երկրի վրա գոյություն է ունեցել ավելի քան 1մլն տարի առաջ:
Մինչև վերջին ժամանակները հոմինիդների գենոմի հայտնաբերումը այդքան էլ հեշտ չէր. ԴՆԹ-ն լավագույնս պահպանվում է սառը կլիմայական պայմաններում, իսկ մարդկանց նախնիները հիմնականում ապրել են արևադարձային շրջաններում: Չնայած դրան, ինչպես վերջերս ցույց տվեց Իսպանացի քարանձավաբնակ մարդու միտոքոնդրյումային գենոմի ուսումնասիրման օրինակը, ճիշտ պայմաններում ԴՆԹ-ն կարող է պահպանվել նաև տաք կլիմայի ժամանակ:

Ֆուտբոլ արտաքին կմախքում
Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գնդակին առաջինը կհարվածի ոչ թե թիմերից մեկի խաղացողը, այլ գոտկատեղից ներքև կաթվածահար վիճակում գտնվող մի պատանի` մտովի կառավարվող էկզո-կմախքի միջոցով:
Սա կդառնա միջազգային Walk Again ծրագրի նման ձեռքբերման առաջին ցուցադրումը, մի ծրագիր, որն օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաները կաթվածի դեմ պայքարի համար: Թիմի նախագծած էկզո-կմախքը ղեկավարվում է ուղեղի էլեկտրական ազդանշանների միջոցով, որոնք հաշվարկվում են ըստ գլխի մակերեսի կամ անմիջապես ուղեղի մեջ գտնվող էլեկտրոդների քանակի:


Երեխաներ` 3 ծնողնորից


Եթե բրիտանական խորհրդարանը թույլ տա բեղմավորման էքստրակորպորալ ձևը, ապա հաջորդ տարի աշխարհում կարող է հայտնվել երեխա, որը կունենա 3 ծնող: Դա հազարավոր կանանց զերծ կպահի միտոքոնդրիումային հիվանդությունները երեխաներին փոխանցելու վտանգից:
Միտոքոնդրիումներն օժտված են սեփական ԴՆԹ-ով, որը փոխանցվում է մայրական ուղիով և քրոմոսոմից առանձնանում է բջջակորիզով:  Գոյություն ունի միտոքոնդրիումային շեղումների փոխանցումից խույս տալու միջոց: Դրա համար անհրաժեշտ է նորմալ միտոքոնդրիումային ԴՆԹ-ից վերցնել դոնոր հանդիսացող ձվաբջիջ և ապագա մոր բջջաթաղանթից` բջջակորիզ:
Բիոէթիկայի փորձագետների մեծամասնությունը պնդում են, որ երեխայի ԴՆԹ-ի ընդհամենը 0,1%-ի համընկնման դեպքում, դոնորը երեխայի ծնողը չի համարվի ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից: 

Համացանցի անկումը և գլխում գտնվող համակարգիչները

Ինչքա՞ն է վստահության կորստի գինը: Դա կիմանանք 2014թ.-ին, երբ ակնհայտ կդառնան ինտերնետային հսկողություննրի բացահայտման հետևանքները:
Փորձագետների գնահատմամբ` հաջորդ 2 տարիների ընթացքում ամերիկացի ինտերնետային հսկաները և տեխնոլոգիական կազմակերպությունները կարող են մինչև 35 միլիարդ դոլլարի կորուստ գրանցել: Սակայն դա ունի նաև դրական կողմեր. օգտատերերը սկսել են ավելի ուշադիր լինել ցանցում ցուցաբերած իրենց ակտիվության նկատմամբ: Բացի այդ, կարող է առաջանալ համաշխարհային սարդոստայնի մասնատում: Մի շարք երկրներ, այդ թվում նաև Բրազիլիան և Գերմանիան, մտադիր են ազգային ուղեգիծ ստեղծել:

Մեկ տարուց հնարավոր է բոլորս էլ մեր գլուխներում համակարգիչներ ունենանք. 2014թ.-ին վաճառքի կհանձնվեն լայնորեն գովազդված Google Glass ակնոցները:

Google Glass ակնոցների առաջին ձևափոխված տարբերակի փորձնական օգտագործման ընթացքում արդեն իսկ առաջացել են գործնական մի շարք կիրառումներ. Վիրաբույժները բժշկական համալսարանի ուսանողների համար հեռարձակել են, թե ինչպես են իրենք տեսնում վիրահատությունը, իսկ դիաբետով հիվանդները բառացիորեն կարող են տեսնել այն, ինչ իրենք ուտում են:
Սարքավորման քննադատները նշում են, որ այն վերջ կդնի գաղտնիությանը, իսկ դրա էկրանը կոչնչացնի շփումը, բայց այսպես թե այնպես, այդ սարքավորման ի հայտ գալը կփոխի մեր հայացքներն աշխարհի հանդեպ:

Ջրածնային շարժիչով ամենագնացներ
1937թ.-ին Hindenburg օդանավի հրդեհը վերջ դրեց ջրածնի օգտագործմանը որպես վառելիքի: Սակայն քիմիական ամենաթեթև մասնիկը նորից վերադառնում է: Hyundai ընկերությունը ներկայացնում է Tuscon Fuel Cell ամենագնացը, որը որպես էներգիայի ստացման աղբյուր օգտագործում է ջրածինը: Նրա վառելիքային մասինկը բաքի ջրածինը միացնում է օդից ստացված թթվածնի հետ, ինչի արդյունքում էլ տեղի է ունենում էլեկտրաքիմիական ռեակցիա: Հենց դա էլ շարժիչին հաղորդում է գեներացնող էներգիա:
Ի տարբերություն էլեկտրական տրոլեյբուսների, որոնց լիցքավորման համար անհրաժեշտ է մի քանի ժամ, նոր ամենագնացների լիցքավորման վրա ծախսվում է ընդհամենը մի քանի րոպե, իսկ նրա լրիվ լիցքավորումը բավականացնում է 480կմ:

Կակտուսներ տնկեքՀամաշխարհային երաշտ է կանխատեսվում

Պատրաստ եղեք ամեն ինչի: Ահա Կլիմայի փոփոխության ուսումնասիրման գծով փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) հաշվետվության գլխավոր գաղափարը, ինչը պետք է հրապարակվի հաջորդ տարվա մարտ ամսին:
Ներկայումս տարածված է այն կարծիքը, որ Եվրոպայի հարավին, Մերձավոր Արևելքին, ԱՄՆ-ի հարավարևելյան նահանգներին և Ավստրալիայի հարավին երաշտ է սպասվում: Հյուսիսային լայնություններում` Սկանդինավիայում և Կանադայում, կգրանցվեն ավելի շատ անձևրևներ և ձյուն: Սակայն պարզվել է, որ երկրագնդի այլ կետերում կլիմայի փոփոխությունները կանխատեսել սպասվածից շատ ավելի դժվար է: Կլիմայի փոփոխությունների կանխատեսման համար փորձագետները դիտարկումների են մեկնում տարբեր շրջաններ, հատկապես` Աֆրիկա և Ասիա:

Իսկ ինչպե՞ս կարող ենք նվազագույնի հասցնելի կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքները: Պարտադիր չէ սպասել մանրամասն կանխատեսումների և անհատական որոշումների, անհրաժեշտ է նվազեցնել խոցելիությունը կլիմայի ցանկացած փոփոխության պարագայում: Օրինակ` աճեցնել մշակաբույսեր, որոնք կդիմանան թե երաշտին, թե ջրհեղեղին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել