Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, բազմաթիվ հայորդիներ թողնելով իրենց ընտանիքները կամավոր մեկնեցին ճակատ, նրանք կռվեցին հերոսաբար, նրանց ոչինչ պետք չեր միայն հող իրենց հետագա ժառանգների համար և ստացան այդ հողը, ազատագրեցին, ազատագրեցին որ ազատ ապրեն, որ իրենց երեխանները մեծանան խաղաղ ու անամպ երկնքի տակ... Ցավոք եկան ժամանկներ ու այդ ազատագրված հողի վրա ազատամարտիկը չի կարողանում իր անժամանակ մահացած տղայի շիրմաքարը տեղադրել: Գնում է արտագնա աշխատանքի ընկնում դատարան և կանացի խալաթով դուրս գալիս աշխարհի առաջ... Եկան ժամանակներ, որ ազատամարտիկի որդին մահացավ և նա չկարողացավ իր տանը 2 օր պահել տղայի անկենդան մարմինը, որովհետև տուն չունի... Եկավ ժամանկ, երբ կին ազատամարտիկը ծեծից մահացավ... քաջարի մարտիկը գաղթեց, որ չսպանվի... մյուսը տանը նռնակ պայթեցրեծ և մահացավ... մեկը սպանվում է անորոշ հանգամանքներում... և այլն և այլն: Եթե թվարկեմ բոլորը մոտ 2 ամիս է հարկավոր ամբողջի զգալի մասը գրելու համար... ախր մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ պիտի շարունակվի. ո՞վ է սրա մեղավորը, մենք բոլորս, քանզի մենք ընտրեցինք անօրեն իշխանություն, ինչի՞ դիմաց, 5000 հազար դրամի, քանզի մենք անտարբեր եղանք, երբ մեր եղբայրները արնաքամ լինելով պայքարում էին իմ և քո ազատության համար ընթերցող, և վերջապես իմացեք. անտարբերությունը ամենամեծ հանցագործությունն է, ուշքի եկեք մարդիկ ժամանկն է եկել ազատ ապրելու, մի՛ գաղթեք ձեր երկրից, մի՛ թողեք ձեր տունը: Հայեր եկե՛ք այս անգամ միավորվենք բոլորս բռունցք դառնանք ու վերացնենք անօրենն ու չարը, սպանությունն ու դավադրությունը և այլ տիպի անբարոյական երևույթները: Կարծես Մ. Խորենացու «Ողբը» մեր ժամանակների համար գրված լինի: Եկե՛ք գործենք հայե՛ր... մեզ կօգնեն ազատամարտիկները: Հույսով եմ, որ ձեր մեջ կգտնվեն այնպիսինները ովքեր կարձագանքեն և կկանգնեն ազատամարտիկի կողքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել