Ամերիկյան hանրահայտ «Mac»  կոսմետիկ միջոցները շուտով կներմուծվեն  նաև Հայաստան:

Ապրանքանիշի գովազդային վահանակներին կհայտնվի արդեն իսկ հանրության կողմից ճանաչում ձեռք բերած երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը։

ArmStar.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ սա առաջին անգամն է, ինչ համաձայնել է դառնալ որևէ ընկերության գովազդային դեմք. «Սա առաջին անգամն է, երբ համաձայնեցի գովազդել «դեմքս»։

Միշտ որևէ կոսմետիկ միջոցի, հագուստի բրենդի կամ օծանելիքի գովազդային դեմքերը արտասահմանյան մոդելներ են լինում, իսկ այս անգամ այնպես ստացվեց, որ աֆիշայի համար ընտրվեց հայ աղջիկ։

Առաջարկ ստացա դառնալ Հայաստանում ամերիկյան կոսմետիկ միջոցները ներկայացնող ընկերության դեմքը, որն էլ սիրով ընդունեցի»։

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել