Tert.am-ը գրում է.

Հայաստանում ինքնասպանությունների թիվն ավելացել է, և դա գալիս է մեր հոգեբուժական ծառայությունների թերացումից, ազգաբնակչության՝ հոգեբուժական գիտելիքների սակավությունից, հոգեբուժական անգրագիտությունից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբույժ Հարություն Մինասյանը: Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է Ինքնասպանության կանխարգելման օր:

«Եթե երիտասարդի մոտ նկատում են հոգեկան տարօրինակություններ, տրամադրության անկում, ինքնամփոփություն և նմանատիպ երևույթներ, և դա վերագրում են սիրահարվածության, անցումային տարիքի, դաստիարակության պակասի, աշխատանք չունենալու և այլնի հետ, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ երիտասարդին տանեն բժշկի, տեսնելու՝ թե ինչն է պատճառը: Բանը հասնում է նրան, որ այդ երիտասարդն ինքնասպան է լինում»,-ասաց հոգեբույժը:

Նրա խոսքով՝ բարեբախտաբար, լինում են դեպքեր, որ մարդը չի մահանում, բայց դա արդեն ինքնասպանության փորձ է, դա էլ է մտնում ինքնասպանությունների մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել