Պանկրատիոն
Հին հույները ոչ միայն արևմտյան քաղաքակրթության հիմնադիրներն են,այլ նաև «պանկրատիոն» մարզաձևի հեղինակներն են: Այն նման է ժամանակակից մարտաձևերին, սակայն առանց որևէ կանոնների: Մարզիկը պետք է մոտենար հակառակորդին այնպիսի հեռավորությամբ, որ կորաղանար հսկեր մարտի ընթացքը: Ապա տարբեր միջոցներով` հարվածներով, գրկելով, կարողանար տապալել հակառակորդին, որ վերջինս ցանկանար դադարեցնել մարտը: Հին աշխարհում այս մարզաձևը ներգրավված էր նույնիսկ Օլիմպիական խաղերի ցանկում:

«Կորիդան» փղերի հետ
Ք.ա. 54 թ. տվյալ խաղը տարածված էր Հռոմում: Մարզիկը պետք է կանգներ կատաղած կենդանու առջև,որի վրա գրված էր «Կաթագենյան կենդանի» գրությունը: Ստրուկը, որը հանդիսանում էր խաղի մարզիկը, պարտավոր էր կռվել վայրի կենդանու հետ: Կորիդան այս դեպքում վերացվում էր գլադիատորական մարզաձևրից մեկին: Նշենք, որ Հռոմում այդ խաղը այնքան տարածված էր, որ հյուսիսաֆրիկյան փղերը հայտնվեցին անհետացման եզրին: 

Կաշիների ձգումը
Բոլորս էլ ծանոթ ենք պարանների խաղերին, երբ մրցակիցները տարբեր պայմաններում իրենց կողմն են քաշում պարանը:Սակայն վիկինգները մտածել են տվյալ խաղի ավելի էքստրիմալ տարբերակը: Օգտագործվում էր կենդանու կաշին և այն պետք էր ձգել և անցկացնել այրվող փոսի միջով:Մինչ այսօր էլ հայտնի չէ, թե ինչ պատժի էին արժանանում պարտվածները: Հնարավոր է, որ այրվում էին կրակում և զոհվում վիկինգների դաժանություններից:

Ձկնորսների մրցույթը
Հիմնական իմաստը այն էր, որ 8 երիտասարդներ նստելով փոքր նավակները, շարժվում էին Նեղոսով:Ապա սկսում էին պայքարել միմյանց հետ` հարվածելով փայտերով,ձեռքերով:Դժվար է հավատալ.բայց տվյալ շրջանի մարդիկ,նույնիսկ ձկնորսները, լողալ չգիտեին:Չմոռանանք կոկորդիլոսների և հիպոպոտամնրի առկայությունը:Վերջիններս հայտնվում էին բարձր,լացակումաց ձայներից և արյան հոտից հետո:Բնականաբար կենդանիները մասնակից էին դառնում մարզաձևին:Որն է տվյալ խաղի առողջ իմաստը, այդպես էլ մնում է անհայտ:

Նավմախիա
Տվյալ խաղը ծովային պայքար է: Հռոմեացիները կառուցում էին մեծ ամֆիթատրոններ և պատրաստում նավեր` ներկայացնելով իրական ծովային մարտեր:Նավմախիան թարգմանաբար նշանակում է «ռազմական իրադարձություն` ներգրավելով ռազմա-ծովային ուժերը»: Մասնակիցների թվաքանակը կազմում էր մի քանի հազար:Բնականաբար նման անիմաստ մարզաձևին ազատ քաղաքացին չէր ցանկանա մասնակցել:Այդիսկ պատճառով մարզիկները, ինչպես միշտ, եղել են ստրուկները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել