Այսօր նաև գրագիտության օրն է և կարելի էր գոնե այս օրը (իհարկե նաև ողջ տարին) հասարակությանը ցույց չտալ սեփական անգրագիտությունը: Այսօր Հայաստանի խորհրդարանում տարբեր միջանցքներից, տարբեր շուրթերով, սակայն միևնույն թիմի կատարմամբ շատերն ականատես եղան «գրագիտության» այնպիսի դրսևորումների, որոնք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի խորհրդարանն իր պատմության մեջ դեռ շարունակում է պահպանել իր վարկանիշն անգրագիտության և գռեհկության փայլուն դրսևորումներով:
Սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է, որ հասարակությունը տարբեր լրատվամիջոցների միջոցով «հիանում» է երկրի օրենսդիրների ոսկեղենիկ հայերենի դրսևորումներով:
Պետք է նկատել նաև, որ խորհրդարանը «առաջընթաց» է ապահովել՝ հայերենը հարստացնելով գռեհկաբանությամբ: 
Իսկ լրագրողներին համբերություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել