Պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով ավելի հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականվամբ, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, ասել է հետևյալը. «Ուզում են իրենց վրայով ժիլետ կարել, այնինչ մենք պետք է մեր ժողովրդի համար բրոնեժիլետ կարենք, ոչ թե Սահմանադրությանը համապատասխանող նոր ժիլետ: Սահմանադրական փոփոխություններն իշխանությունը նախաձեռնել է երկրի արժանապատվության խնդրի, թշնամու ոտնձգությունների, ամեն րոպե սպասվելիք պատերազմի պայմաններում։ Իսկ մարդիկ, այս արժանապատիվ պահը մի կողմ դրած, իրենց համար Սահմանադրության փոփոխությունների դաշտ են ստեղծում»: Եթե Ռուբեն Գևորգյանը պատերազմի տարիներին իսկապես եղել է առաջին գծում, ապա ականատես կլիներ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արցախյան պատերազմի գաղափարական առաջնորդներից և ռազմիկներից մեկն էր, ով իր ընկերների հետ հաղթանակ բերեց (այդ թվում և Ռուբեն Գևորգյանի հարազատ եղբոր` ազգային հերոս Սամվել Գևորգյանի կյանքի գնով) Հայաստանին և Արցախին և ինքը չէ այն մարդը, ով պետք է խորհուրդ տա Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարին զրահաբաճկոն կամ բաճկոն կրի, թե ոչ` առավել ևս, որ մեր գերագույն գլխավոր հրամանատարը ժամանակին, ի տարբերություն Ռուբեն Գևորգյանի սիրելի ղեկավարների, առանց զրահաբաճկոնի կանգնել է առաջին գծում և հաղթել: Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր տեղը և իր խոսքի արժեքը: Ազգային հերոսի եղբայր լինելը դեռ չի նշանակում, որ դու էլ ես ազգային հերոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել