Tert.am-ը գրում է.

Ըստ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի՝ մտահոգիչ է, որ օրինակ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում այս տարի առաջին դասարանցի չի լինելու, բայց ամենամտահոգիչն այն է, որ յուրաքանչյուրը փորձում է հասարակության մեջ մեղավորներ գտնել:

«Իհարկե, սա մտահոգիչ է, բայց այսօր ծրագրվում է նախագիծ մարզի համապատասխան գյուղերին բավականին արտոնություններ տալու համար, որպեսզի հասարակությունը ավելի շատ իր ծննդավայրում կարողանա իր գործունեությունը ապահովել, քան այլ վայրերում: Իհարկե մտահոգիչ է… մտահոգիչ է պատերազմը, զինվորի մահը, որ դեռևս չենք կարողանում մեկս մյուսին հասկանալ, որ ամեն մի լավ բան կատարելիս բոլորը ասում են՝ առաջինը մենք արեցինք, մտահոգիչ է, որ իշխանություններին սևացելու համար ինչ բացասական բան կա պետք է վերագրել իշխանություններին»,-ասաց ԱԺ նախագահը այսօր լրագրողների հետ զրույցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել