Վերջապես այսօր տեղեկատվություն տարածվեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը գործում է: Չնայած Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը գործում է որոշ ընդհատումներով, սակայն դա էլ բավական է, որ մեր քաղաքացիները կարողանան ցամաքային ճանապարհով գնալ ՌԴ: 
Հարկ է նկատել, որ այս ժամանակահատվածում, երբ փակ էր Լարսը, Հայստանում ավիատոմսերի գնաճ է նկատվել, որն անթույլատրելի է: Տարերային աղետի հաշվին չպետք է հարստանալ սեփական քաղաքացիների հաշվին:
Լարսը կարող է տարվա մեջ մի քանի անգամ փակ լինել, սակայն սա չի նշանակում, որ կարելիէ տարվա մեջ մի քանի անգամ ավիատոմսերի գինն արհեստականորեն բարձրացնել և պետք է վերջ տալ անելանելի իրավիճակում հայտնված մարդկանց հաշվին եկամուտներ ստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել