Առավոտյան բարձր տրամադրությամբ հասա 1 ին Մասիվ, որ պետք է գնամ անձնագրային բաժին աղջկաս սոցքարտի համար դիմում տամ, պատկերացնում եք երևի, թե ինչքան բարձր է լինում մարդու տրամադրությունը, երբ իր երեխայի գործերով է զբաղված: Բայց մայրաքաղաքային իշխանություններն իրենց կամքից անկախ ինձ հասցրին զայրույթի շատ բարձր աստիճանի, երբ ես ասում եմ, որ ԲԱՌԴԱԿ է ինձ ասում են, որ շատ խիստ եմ գնահատում, դե հիմա բացատրեք ինձ հարգելիներս, եթե բառդակ չէ, ապա ինչ է, երբ ՎՍՏԱՀԱԲԱՐ առանց թույտվության ամեն մեկը կարող է ճանապարհ փակել, ՀԱյկի արձանից բարձրանում ես ու առաջին ԱՋ ը տանում է Լվովյան փողոց, որը ինչ որ շինկազմակերպություն փակեր էր, մեքենաների մեծ կուտակումներ որ ու միակ ԱՋ մտնելու ճանապարհը մնում էր հաջորդ խաչմերուկը` ԳԱՅ ի արձանի կողքից, արի ու տես, որ այս խաչմերուկն էլ փակել է քաղաքապետարանը և ասֆալտապատման աշխատանքներ են անում: Չկա ոչ մի համաձայնեցված աշխատանք, չկա մարդկան նեռվերի մասին մտածելու ցանկություն անգամ: Չալարեցի ու ՄԱսիվի հիվանդանոցի խաչմերուկից հետ եկա ու հարցնում եմ մասնավորին, թե քեզ ով է թույլ տվել ճանապարհ փակես, ասում է ախպեր ջան ես ինչ անեմ ասել են փակի փակել եմ....: Դե քանի որ Հայաստանում աշխատող կառույցներից մեկը ոստիկանությունն է, զանգեցի իրենց թեժ գիժ 177 ասի նման բան կա տեղյակ եք? Ասին հիմա մարդ կուղարկեքն ու էլ չգիտեմ թե ինչ եղավ: Հարգելիերս ես մի բանի վրա եմ զարմանում, չեն մտածում թե ինչքան մարդ է իրանց անիծում? կամ լավ ավելի իրանց ամար հասկանալի բան ասեմ, ԱՐԱ ՁԵԶ ԴՈՒՐ Է ԳԱԼԻՍ, ՈՐ ԷԴՔԱՆ ՄԱՐԴ ՔՖՈՒՐ Է ՏԱԼԻՍ ՁԵԶ? Չեք կարա մի քիչ նորմալ աշխատեք?

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել