Խոյ

Բացեք պատուհանները եւ դռները նոր հնարավորությունների առջև, և նրանք կգան: Կարևոր է,  որ դռներն ու լուսամուտները ժամանկին փակեք, որպեսզի դրանք չդառնան տարանցիկ: Զգոն եղեք:

Ցուլ

Թույլ տվեք Ձեր երեւակայությանն անցնել իրականության սահմանները: Նախ՝ դա հանգստանալու լավ միջոց է եւ, երկրորդ, արդյոք իրականությունն արժանի է, որ մնաք նրա սահմաններում: Երազեք:

Երկվորյակ 

Ինչով էլ այսօր զբաղվեք, Ձեզ կուղեկցի հաջողությունը: Գաղտնիքը Ձեր երևակայության մեջ է. որքան խայտաբղետ են Ձեր երազանքները, այդքան ավելի լավ կզգաք իրական աշխարհում: Ազատություն տվեք երևակայությանը:

Խեցգետին

Ազատորեն խուսափեք այն մարդկանցից, ովքեր փորձում են կերակրվել Ձեր էներգիայով: Դուք նրանց առանց այդ էլ երես եք տվել: Գերադասելի է այսօր զբաղվեք այնպիսի բաներով, որոնք մտավոր ջանք չեն պահանջում: Խնայեք Ձեզ:

Առյուծ

Այսօր աշխատացրեք ուղեղը, մեկ էլ տեսար՝ ինչ-որ օգտակար բան դուրս գա: Տեսականորեն՝ հնարավոր է.  աստղերի այսօրվա դիրքը խոստանում է Ձեր մտքին հաղորդել անսովոր սրություն: Ոչինչ մի բացառեք:

Կույս

Այսօր հաջողության կարող է հասնել միայն նա, ով կարողանում է կարդալ ոչ միայն այն, ինչ գրաված է, այլ նաեւ տողատակերը, ընդ որում, ցանկալի է, առանց սխալների: Շատ կարդացեք:

Կշեռք

Այսօր  Ձեզ երիտասարդացած կզգաք: Հիմնական խնդիրն այս պարագայում՝ վերջնականապես մանկության գիրկը չընկնելն է, քանի որ զվարճանքների ու խաղերի մեջ չճանաչելով որևէ սահման, կարող եք զգալի վնաս հասցնել Ձեր առողջությունը: Ընտրեք Ձեր խաղալիքները:

Կարիճ

Այսօր Դուք ինքն ըստ ինքյան պարապուրդի կմատնվեք: Այդուհանդերձ, կարող եք որպես ուժեղ կատալիզատոր հանդես գալ ուրիշների աշխատանքն ակտիվացնելու համար: Ժլատ մի եղեք:

Աղեղնավոր

Խուսափեք գայթակղությունից արտաբերելու նվիրական արտահայտությունը. ,,Չէ՞  որ ես ասում էի,, ,անգամ, եթե Դուք իսկապես ասել եք:  Մարդիկ իրավունք ունեն սխալվելու: Համեստությունը գեղեցկացնում է մարդուն:

Այծեղջուր

Այսօր Դուք կարող եք Ձեզ որոշակի ռիսկեր թույլ տալ: Նման վարքագիծը կարող է արդարացված լինել, սակայն չպետք է այն սովորություն դարձել: Խուսափեք ցանկալին սովորություն դարձնելուց:

Ջրհոս 

Այսօր Ձեզ համար պետք է ընտրեք թեթև, մտավոր լարում չպահանջող զվարճանք: Կարող եք, օրինակ, հեռուստասերիալ նայել, բամբասել, պարզապես՝ թեյ խմել: Վայելեք օրը:

Ձուկ

Այն ճահիճը, որի վրայով Դուք մինչ այս դողդողալով քայլում էիք, սկսում է վերածվել գեղատեսիլ ափերով գետակի: Դուրս եկեք, չորացեք, թե չէ, հանկարծ, կարող է պարզվել, որ առջևում դարձյալ ճահիճ է: Մի սրտնեղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել