Երբ ազգն ի վիճակի չէ իրեն համար արժանապատիվ ներկա, կամ գոնե խոստումնալից ապագայի հիմքեր կառուցել՝ սկսում է կերտել գերփառահեղ անցյալ: Լավ, եկեք պայմանավորվենք, որ ամբողջ մարդկությունը հայերից է ծագել, որ ացտեկներն ու վանդալներն էլ են հայերեն խոսել, որ հայը հոմո սափիենս տեսակից ավելի վաղ է առաջացել, որ առաջին տիեզրանավը հայերը դեռ Տիգրան Մեծի օրոք են բաց թողել․․․ Ինչ սրտերդ կուզի: Բայց մի պայմանով, որ այսուհետ զբաղվում ենք մեր երկրով, Հայ մարդու ու իր երկրի ազատագրմամբ: Ամեն ինչը չափ ու սահման պիտի ունենա․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել