Լավ, մի երկու բառով անդրադառնանք Բորուսիա - Բավարիա սուպերգավաթային խաղին: Եթե նկատեցիք Բավարիան դեռ արձակուրդի մեջ է: Ի տարբերություն Բավարիայի` Բորուսիայի կազմում ավելի քիչ են այն խաղացողները, ովքեր մասնակցել էին 2014 թվականի աշխարհի առաջնությանը: Հետևաբար դորտմունդցիները ավելի բովանդակալից միջմրցաշրջանային փուլ են անցկացրել և ի տարբերություն Բավարիայի խաղացողների` Բորուսիայի խաղացողները ֆունկցիոնալ և ֆիզիկական առումով բավականին լավ վիճակում էին գտնվում: Համեմատության համար նշենք, որ Բորուսիան 8 ստուգողական հանդիպում է անցկացրել, իսկ ահա Բավարիան` 4: Եվ Բորուսիան ավելի շուտ է սկսել նախապատրաստվել մրցաշրջանին, քան Բավարիան: Սա իր հերթին: Գվարդիոլան այս խաղում իրենց դրսևորելու հնարավորություն ընձեռեց նոր խաղացողներին: Կարճ ասած Խաղադաշտ դուրս բերեց փորձնական կազմ: Վատ ստացվեց Մարտինեսի վնասվածքը, ով կտրել է խաչաձև կապանները և այդ պատճառով ստիպված կլինենք նրա վերադարձին սպասել մոտ 6 ամիս` դա լավագույն դեպքում: Հուսանք բուժզննում կհերքի այդ տեղեկությունը: Խաղին անդրադառնալով պետք է նշել, որ Բավարիայի մոտ այս խաղը մեծ մոտիվացիա չէր առաջացնում, քանի որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով մյունխենցիները կրկին ձեռնունայն էին թողել Բորուսիային (Բավարական գերիշխանություն` Բունդեսլիգա , Գերմանիայի գավաթ): Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի Բորուսիան ավելի մոտիվացված խաղաց և արժանիորեն հաղթեց: Բորուսիայի համար այս խաղը ինքնահաստատման կարգավիճակ ուներ, սակայն այդ հաղթանակից ոչ մի լուրջ եզրակացություն չարժէ անել առաջիկա մրցաշրջանի վերաբերյալ: Կուզենայի հավատալ, որ Բորուսիան Բունդեսլիգայի 2014/15 մրցաշրջանում գոնե կկարողանա մրցակցություն ապահովել Բավարիայի համար, քանի որ այն օգուտ կբերի ոչ միայն Պեպի թիմին, այլև գերմանական ֆուտբոլին: Բազմիցս տեսել ենք, թե ներքին արենայում մրցակցության բացակայությունը ինչի է հանգեցնում Բավարիայի համար: Ուստի հւոսանք և սպասենք, որ այս տարի Բորուսիան կկարողանա զգոն պահել Բավարիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել