Ծանոթացե՛ք, սա Պեդրո Բրավոն է: Նա այն մարդն է, ում պատճառով iPhone-ի Siri համակարգն այլևս չի պատասխանում «I need to hide a dead body» (Ինձ անհրաժեշտ է դիակ թաքցնել) հրահանգին: 

Բանն այն է, որ Պեդրոն 2012 թվականի սեպտեմբերին՝ ընկերոջը սպանելուց հետո մի քանի անգամ տվել էր այս հրահանգն իր iPhone-ին: Ճիշտ է, սա դեռ բավարար պայման չէր նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար, սակայն այն բանից հետո, երբ ոստիկանները պարզեցին, որ բջջայինի՝ նկարահանման համար նախատեսված լույսը գիշերվա ժամին միացված է եղել ավելի քան 48 րոպե և ըստ GPS-ի տվյալների գտնվել է դիակի թաղված վայրում, Բրավոն խոստովանեց արարքը:

Հ.Գ. Հաջորդ անգամ դիակ թաքցնելիս բջջայինը «մոռացե՛ք» տանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել