Tert.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանում 24 ժամ շարունակ ներկա են Առողջապահության մասնագետները, և եթե ժամանող օդանավից հաղորդվում է, որ ինչ-որ մի ուղևոր իրեն վատ է զգում, նա առանձնացվում է, հետազոտվում, նաև Հայաստան արտերկրից տարբեր վիրուսային հիվանդությունների ներթափանցման վտանգները հնարավորինս սահմանափակելու համար:

Այս մասին Tert.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը, ի պատասխան հարցի, թե «Զվարթնոց» օդակայանում ինչ-որ միջոցառումներ իրականացվո՞ւմ են աֆրիկյան երկրներում բռնկված էբոլա համաճարակի ներթափանցումը մեր երկիր կանխելու համար, ինչպես արվում էր օրինակ՝ թռչնագրիպի պարագայում:

«Թռչնի գրիպը փոխանցման այլ մեխանիզմներ ունի, սա՝ այլ. և՛ աղբյուրն է տարբեր, և՛մեխանիզմը և իրար հետ համեմատելու ոչինչ չունենք: Ինչ վերաբերում է միջոցառումներին. դրանք արվում են անկախ որևէ բանից: Օրինակ՝ դրսից կարող է մարդ հիվանդանա ու գա Հայաստան, սահմանը պետք է անցնի, անկախ նրանից՝ ինչ հիվանդ է, իր նկատմամբ միջոցառումեր են անցկացվում: Եվ Հայաստանն ու ամբողջ աշխարհը թռչնի գրիպի հետ այն ժամանակ առաջին անգամ էր շփվում, իսկ սա արդեն հայտնի հիվանդություն է: Ուղղակի խնդիրն այն է, որ ինքը շատ ծանր հիվանդություն է ու տարածված է եղել հիմնականում Աֆրիկայում: Նման բան կարող է լինել բոլոր երկրներում, Հայաստանում երբևէ չի արձանագրվել»,- նշեց մասնագետը:

Հիշեցնենք, որ էբոլայի ինչ-որ մի տեսական մակարդակով վտանգի մասին Հայաստանում սկսեցին խոսել, երբ հաղորդվեց, որ 2011-ին Հայաստան բերված երկու կապիկներից մեկը, որոնք վաճառվել ու տեղափոխվել էին Հայաստան, սատկել է անհայտ պատճառներով, (իսկ մյուսը պահվում է Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո պարկ» մասնավոր այգում) և չի ուսումնասիրվել՝ արդյոք կապիկը հիվա՞նդ էր, թե՞ ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել