Լսեք ժողովուրդ, ինչ է կատարվում: Արդեն վախենում ես ֆեյսբուքը բացել ու աչքի անցկացնել նորությունների հատվածը: Սպանություն, ինքնասպանություն, ինքնահրկիզում, դանակահարում, բռնաբարություն............... Կարծես թե ֆեյսբուքը դարձել է 02 լրատվականի դուստր ձեռնարկություն: Նկատի չունեմ, որ պետք է քողարկվեն նման երևույթները, բայց դե հարկ չկա նման փայլատակուն գովազդային տեսքով ներկայացումների: Մի քիչ էլ լավը, գեղեցիկն ու բարին փորձեք ներկայացնել սենսացիոն նորությունների տեսքով և մի վերածեք ֆեյսբուքը քաղաքական Ձեռ կեղտոտ խաղերի արենա: Հոգնեցինք արդեն թե Ձեզնից, թե Ձեր կիսազոմբիացված տրամադրվածությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել