Համաշխարհային փորձից ելնելով կա մի լայնորեն տարածված համոզմունք, որ ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հաստատման համար հարկավոր է ունենալ միջին խավ: Այսինքն, միջին խավի պահանջով, նրա ճնշման շնորհիվ և ակտիվ մասնակցությամբ է հաստատվում իրական ժողովրդավարական պետականություն:
Իսկ մենք ի՞նչ հույսեր կարող ենք փափագել, որ Հայաստանում կարող են լուրջ ժողովրդավարական փոփոխություններ տեղի ունենալ: Մեր միջին խավը չնչին է, ու եղածից էլ շատերը լինելով մրցունակ մասնագետներ, մեր երկրում ապագա չտեսնելով օտար երկրներում են բախտ որոնում: Այսպես հաստատ միջին խավ չի ձևավորվի:
Ուրեմն ո՞վ պետք է Հայաստանում ժողովրդավարություն կերտի: Օլիգարխիկ վերնախավը չի կերտի: Իսկ խաբված, կաշառված ու ոտնահարված գյուղացի բանվորական խավից ընդհանրապես հույսեր չկան: Հույսներս պետք է դնենք միայն երիտասարդ սերնդին, որը չի հադուրժում ու համակերպվում տիրող կարգերին: Մեզ մոտ միջին խավի ձևավորմանը սպասելն անիմաստ է, մինչև դա տեղի ունենա մենք շատ հնարավոր է որ արդեն տարածքներ ու պետականություն կորցրած լինենք... այնպես որ ստիպված ենք համաշխարհային փորձին բացառություն կազմենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել