Սարգիս եւ Մանո Գրիգորյանները ծովափնյա հանգիստ են վայելելԻնչքան ասեցի սուս մնամ, ասեցի բան չասեմ, որ չասեն. «Անկախը դառել ա թարախ լռիվ», բայց չի ստացվում: Հենց նոր նյութ տեսա ԲլոգՆյուզում. «Հայերի հանգիստը Թուրքիայում շարունակվում է. Մանո և Սարգիս Գրիգորյաններ»: Էն Սարգիսը ում թողես օր ու գիշեր հայրենասիրությունից կխոսի, հայ ավանդույթներից ու ադաթներից, էն զույգն է, որը իրեն ներկայացնում է ամենահայեցի ու ամենահայրենասեր: Բայց արի ու տես՝ էս զույգի մոտ միմիայն խոսքեր են, էն էլ փուչ խոսքեր: Այո, մեր «հայրենասեր» զույգը իր հանգիստը որոշեց անցկացնել Թուրքիայում: Այդ իսկ պատճառով հորդորում եմ բոլորին հրաժարվել այս զույգի մատուցած «ծառայություններից», մի՛ կանչեք Սարգսիսն ձեր հարսանիքներին, Մանոյի մոտ պար մի պարապեք, այս զույգի ոչ մի ծառայությունից մի օգտվեք, քանի որ հենց նրանք են, որ մեր հայրենիքի փողերը վերցնում ու տանում են Թուրքիա` ուժեղացնելով այդ երկրի տնտեսությունն ու բանակը: Մի տվեք իրանց փող, արժանի չեն, միգուցե վաղը մյուս օրն էլ էտ փողերով Ադրբեջանում հանգստանան: 
Չեմ իմանում՝ ինչ ասեմ, միայն կասեմ, որ այ «սուտի» հայրենասերներ, ձեր նմաները հենց Թուրքիայում պետք է այ տենց ժպիտով ապրեն ու գործունեություն վայելեն: 
Ամոթ երկուսիդ էլ: Գիտեմ` կասեք` ինչի չեմ այլ քաղաքացիների մասին գրում ու հենց «աստղերի», քանի որ աստղերը օրինակ ծառայող են համարվում ու վատ օրինակ են ծառայում:
Վերջին անգամ եմ կրկնում. «Այ սենց մարդկանց փող մի տվեք, չի հասնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել