Տևական ժամանակ է ինչ մեր երգիչ-երգչուհիների կողմից հանրությանը չեն ներկայացվում նոր տեսահոլովակներ և նոր երգեր: Փոխարենը համարյա բոլորին տեսնում ենք զանազան կոմերցիոն միջոցառումներին, հարսանիքներին, կնունքներին երգելիս: Այս փողամոլության տենդեցը վատ երևույթ է, որը հաստատապես մտել է շատ ստեղծագործողների մեջ: Անշուշտ շատ փող աշխատել և ընտանիքը լավ պահելը գովելի արարք է, բայց մի մոռացեք, որ դուք պետք է ստեղծեք մնայուն արժեքներ Հայի համար: Համերգային դահլիճներում ձեզ հոտնկայս ծափահարելով՝ մենք ձեզ ճանապարհ ենք տվել դեպի մեծ արվեստ, որպիսզի ազգի համար ստեղծեք գանձեր: Չեմ նախատում և դրա իրավունքն էլ չունեմ, ուղղակի խնրում եմ ՍՏԵՂԾԵՔ ԳԱՆՁԵՐ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել