Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը վերջին շրջանում բուռն մասնագիտական գործունեություն էր ծավալում ԱՄՆ-ում։

Ինչպես ArmStar.am-ին դերասանը փոխանցեց, այնտեղ նա հասցրել է նկարահանվել ամերիկյան մի քանի ֆիլմում և մի քանիսում էլ դեռ նկարահանվում է․«Հոլիվուդում, ի տարբերություն Հայաստանի, չկա «թայֆա» հասկացությունը, այնտեղ բոլորը պետք է քասթինգ անցնեն, որից հետո էլ միայն ընտրվում է կերպարին համապատասխանող դերասան։ Եվ իհարկե, կարևոր է դպրոցը, որը դու անցել ես, այսպես ասած՝ դիպլոմները և լեզվի անթերի իմացությունը։

Առաջին անգամը չէ, որ նկարահանվում եմ ամերիկյան ֆիլմերում, ուղղակի այն ժամանակ Հայաստանում այդքան էլ հայտնի չէի։ Իսկ այժմ, որ երկրարատև ժամանակով եմ ԱՄՆ-ում, իմ գործակալը պայմանվորվածություններ էր ձեռք բերել, որի միջոցով մասնակցեցի այդ քասթինգներին և ընտրվեցի»։

Արմանն արդեն նկարահանվել է երկու ամերիկյան ֆիլմում` «The Plumber» և «Believe»․ «Believe» սերիալում Արմանի մարմնավորած  դերը իր մյուս կերպարներից էականորեն  կտարբերվի, քանի որ դերասանը մարմնավորել է Լյուցիֆերին:

««The Plumber» -ը հեքիաթային ֆիլմ է՝ ջրահարսի մասին, ով փախչում է իր աշխարհից և նրան փորձում են գտնել և ետ բերել ։ Սա կոմեդիա է, որտեղ մարմնավորում եմ այդ ջրահարսի լավ ընկերոջը, իսկ «Believe» սերիալում մարմնավորում եմ սատանային և այս դերը շարունակական է լինելու։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել