Սիլվիա Պլատ, 1941թ.

ՑԱՅԳԵՐԳ

Սերը լարում էր քեզ հանց ոսկե
ժամացույց:
Մանկաբարձուհին շմփացրեց գարշապարիդ,
և  ճիչդ
դրաձավ տարերքի մասնիկ:

Խմբովին հրճվեցին քեզնով: Նոր
անդրի էիր:
Թանգարանի միջանցիկ քամու մեջ քո մերկությունը
ընդգծում էր մեր կարծրությունը: Շուրջդ
խմբվել էինք, ասես պատ:

Ես քեզ մայր եմ այնքան,
որքան ամպը, որի հետքը չքվում է
հայելու մեջ, որ քեզ արտացոլի:

Թտթեռնիկային շնչառությունդ
ողջ գիշեր առկայծում էր վարդերի
խորքում: Արթնացա:
Ականջներումս՝ շաչյունը հեռավոր ծովի:

Ճիչ, և ես ծանր, ինչպես կով, սահում
եմ անկողնուց,
վիկտորյան խայտաբղետ գիշերանոցս
հագիս:
Քո կատվային մաքուր բերանը բաց է:
Պատուհանի

Քառակուսին, սպիտակելով, կուլ է
տալիս աստղերը:
իսկ դու նորացնում ես մի բուռ
հնչյունները,
պարզ ձայնավորները պարում են
ասես օդապարիկ:

Սիլվիան իր որդու՝ Նիկոլաս Հյուզի հետ
Դևոն, դեկտեմբեր, 1962թ.

ՈՉԽԱՐՆԵՐԸ ՄԱՌԱԽՈՒՂՈՒՄ

Բլուրնեը նահանջում են սպիտակ
թաղանթում:
Աստղերն ու մարդիկ
էլ ինձ չեն սիրում:
Գնացքի հետևից՝ արտաշնչման
փափուկ շերտ,
օ՜, հրապուրող
ժանգագույն ձի
Սմբակներ, հեծկլտացող զանգուլակներ...
Ողջ առավոտ՝
մռայլվող լույս:
Մնաց միայն մի ծաղիկ,
ոսկորներիս մեջ՝ անշարժություն,
հեռավոր դաշտերը 
փափկացնում են հոգիս:
Նրանք կարող են
թողնել ինձ երկինք՝
դեպի մութ ջրեր, որտեղ ոչ հայրեր 
կան և ոչ էլ աստղեր:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել