Սիլվիա Պլատ, 1941թ. |
ՑԱՅԳԵՐԳ
Սերը լարում էր քեզ հանց ոսկե
ժամացույց:
Մանկաբարձուհին շմփացրեց գարշապարիդ,
և ճիչդ
դրաձավ տարերքի մասնիկ:
Խմբովին հրճվեցին քեզնով: Նոր
անդրի էիր:
Թանգարանի միջանցիկ քամու մեջ քո մերկությունը
ընդգծում էր մեր կարծրությունը: Շուրջդ
խմբվել էինք, ասես պատ:
Ես քեզ մայր եմ այնքան,
որքան ամպը, որի հետքը չքվում է
հայելու մեջ, որ քեզ արտացոլի:
Թտթեռնիկային շնչառությունդ
ողջ գիշեր առկայծում էր վարդերի
խորքում: Արթնացա:
Ականջներումս՝ շաչյունը հեռավոր ծովի:
Ճիչ, և ես ծանր, ինչպես կով, սահում
եմ անկողնուց,
վիկտորյան խայտաբղետ գիշերանոցս
հագիս:
Քո կատվային մաքուր բերանը բաց է:
Պատուհանի
Քառակուսին, սպիտակելով, կուլ է
տալիս աստղերը:
իսկ դու նորացնում ես մի բուռ
հնչյունները,
պարզ ձայնավորները պարում են
ասես օդապարիկ:
Սիլվիան իր որդու՝ Նիկոլաս Հյուզի հետ Դևոն, դեկտեմբեր, 1962թ. |
Շարունակությունն՝ այստեղ