Քրիստինե Պեպելյանը շուտով կներկայացնի իր նոր՝  «My one and only»  երգն ու տեսահոլովակը: Սա երգչուհու առաջին անգլալեզու կատարումն է:

Քրիստինեն ArmՏtar.am-ին պատմում է երգի ստեղծման և տարված աշխատանքների մասին:

«Երգի վրա բավական երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք: Մոտ երկու տարի առաջ, երբ  ԱՄՆ -ում  էի, պատահաբար ստացվեց  նման երգ ունենալու առաջարկը: Երգի երաժշտությունը գրվել է ամերիկաբնակ Սերգեյ  Գալստյանի  կողմից, իսկ հետագայում համագործակցեցի շատերին արդեն իսկ ծանոթ սևամորթ երգչուհի Չիոմայի հետ, ով  էլ  դարձավ խոսքերի հեղինակը: Այնուհետ գործիքավորումը կատարեց Արամ Ավագյանը, իսկ երգի վերջնական տարբերակը պատրաստվեց Միացյալ Նահանգերում»:

Քրիստինեն այդքան էլ կարևորություն չի տվել անգլալեզու կատարումներին,  քանի որ դրանց խիստ անհրաժեշտությունը չի զգացել. « Ճիշտն ասած,  ես չեմ կարծում, որ օտարալեզու երգերը նպատակահարմար են, քանի որ մենք բնակվում ենք Հայաստանում և հայ հանդիսատեսի համար աշխատում: Օտարերկրյա հանդիսատեսի առաջ, երբ առիթներ են լինում երգելու, նախընտրելի  են արդեն ճանաչված միջազգային հիթեր»:

Երգչուհին երբևէ անգլալեզու կատարման պակաս չի զգացել իր երգացանկում, պարզապես այս երգը նրան շատ է դուր եկել և յուրահատուկ թվացել, այդ իսկ պատճառով համաձայնել է:

«Ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել:  Ոչ մի արհեստական բան չարվեց անգլերեն երգ ունենալու համար:  Այս երգը ինձ գտավ, ես էլ նրան գտա»:

Երգը նրան այքան է դուր եկել, որ որոշել է անպայման  տեսահոլովակ նկարահանել դրա հիման վրա:

« Երգն առաջին անգամ լսելուց էլ պարզ էր, որ այն տեսահոլովակ պետք է ունենա և դա ոչ միայն իմ, այլ նաև հեղինակի նպատակն է, ով շատ էր ցանկանում, որ այն երկար կյանք ունենա:  Ես կարծում եմ, որ երգի ընտրությունը սխալ չի եղել  և մարդիկ կկարողանան զգացմունքները, սերը գտնել այս երգի մեջ, քանի որ այն շատ էմոցիանալ երգ է: Այս երգը բոլորինն է»:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել