Մեկ ամիս է, ինչ Կամերային թատրոնի բեմում է «Քիթ Cut»  ներկայացումը, որն արդեն հասցրել է քննարկումների առիթ դառնալ, ինչպես նաև դրական կարծիքների և շնորհակալական խոսքերի արժանանալ:

Խաղաշրջանի ընթացքում բեմադրության վերջին ներկայացումը կարող եք դիտել հուլիսի 12-ին,  իսկ մինչ այդ «Քիթ Cut»-ն արդեն հասցրել են նաև հայտնի արվեստագետներ, հեռուստադեմքեր և քաղաքական գործիչներ, ովքեր էլ ArmՏtar.am-ի հետ կիսվեցին  իրենց տպավորություններով կարծիք հայտնեցին ներկայացման մասին:

Երվանդ Ղազանչյան՝ բեմադրիչ

Ներկայացումն ինձ դուր եկավ: Պետք է սկսենք մի քիչ հեռվից: Ես շատ եմ սիրում աշխատասեր, անհանգիստ երիտասարդներին: Ես շատ գնահատում եմ այն, որ ներկայացումը զուտ ծիծաղի համար չէր, քանի որ նրանում երկրի, հողի խնդիր կար:

Ներկայացումը դատարկ հռհռոց չէր: Բացի այդ, շատ շնորհքով մարդիկ են երեք դերասաններն էլ և, ամենից կարևորը, նրանք կարողանում են հանդիսատես պահել:

Այսօր շատ դժվար է առանց ծիծաղ կորզելու միտումի հադիսատես պահել, ինչը շատ գնահատելի է: Նրանք իրոք աշխատել էին ներկայացման վրա և լավ են աշխատել, հետաքրքիր էր ստացվել: Ամեն ինչ նայվում և լսվում էր: Հրաշալի էր,  ես շատ հավանեցի:

Արշալույս Հարությունյան՝ դերասան

Շատ ուրախ եմ, որ Անդրանիկ Հարությունյանը  թատրոնից անկախ իր անհատական աշխատանքը ներկայացրեց:  Կարծում եմ, որ  ներկայացումը հաջողվել է, լավ համագործակցություն է ստացվել Կարո Բալյանի հետ, որին նույնպես, որպես դերասանի,  շատ հավանում եմ:

Շատ լավ աշխատել են և իրոք շատ գեղեցիկ ներկայացում են ստացել:Ես նախապատրաստական գործընթացին տեղյակ եմ և գիտեմ, թե նրանք որքան սրտացավ են մոտեցել ու ամեն դրվագի վրա որքան են դողացել, որ ճիշտ և լավ լինի: Նրանք շատ ազնիվ են աշխատել, որը ամենից շատն եմ  կարևորում:

Ամեն անգամ ներկայացման օրերին տեսնում եմ սցենարի հեղինակին՝ Արմեն Վարդանյանին, ով ընդհանրապես չի ծխում, բայց այդ ժամերին շարունակ  ծխում է և դա խոսում է այն մասին, թե մարդիկ որքան են հուզված, որքան են ուզում, որ ամեն ինչ լավ ընկալվի, հաջողված ստացվի: Նրանց հաջողություն եմ մաղթում: Ցանկանում եմ, որ այդ ներկայացումը լավ կյանք ունենա, սիրվի հանդիսատեսին կողմից:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել