Ես իշխանությյունների տեղը լինեի, էդ բողոքող շֆունծիկներին ինադու, բուդկեքի տեղը վաբշե մի հատ աֆտոգազալցակայան կառուցելու տենդեր կհայտարարեի... բեսամթ թափանցիկ... հանրային շահը պահանջում ա ու ֆսյո... գնացեք «ումը» ուզում եք բողոքեք...

պատկերացնում եք ինչ գումար կմտներ քաղաքի «բուջե»... քանի-քանի ջուխտ 100 000 000նոց զուգարան կարելի էր զետեղել հայրենի գեղատեսիլ եզերքում

ընթերցասեր բարեկամիս ասեմ իմանա, 

որ նյութապես աղքատ երկրներում պուրակները և հանրային տարածքները առաջանում են ոչ թե քաղաքացիական հասարակության ու մարդու իրավունքների շնորհիվ, այլ որոշակի արժեքների դավանող դասակարգի դիկտատուրայի պայմաններում... եթե պետության գաղափարախոսությունը չի նախատեսում, որ երիտասարդ բանվորը պետք է շաբաթ-կիրակի մի գիրք վերցնի գրադարանից ու գնա պուրակում նստի նստարանին բարձրացնի իր «մառալնի օբլիկը», ապա ինչի՞ պետք է գրադարանների, պուրակների, նստարանների վրա  ծախսվի հանրային փողը... 

ասենք հասկացեք` էն որ Ամերիկայում մետրո կա 4-5 քաղաքում, դա նրանից չի որ իրանց մոտ բոլորը մեքենա ունեն ու մետրոյի կարիք չկա... դա պետական գաղափարախոսության արդյունք է

ես ուղղակի զարմանում եմ, որ մեր «քաղաքական դաշտում» չկա ուժ որը էս հանրային/մասնավոր հարցը «ռեբռոմ» դնի մարդկանց առաջ... ասենք հանրային քաղաքային տրանսպորտի վերականգնման հարցը ընդգրկի նախընտրական ծրագիր... ախր էդ բնապահպանության, օտարալեզու դպրոցների, պուրակների հարցերի հիմքում հենց հանրային/մասնավոր հարցն ա ընկած ...

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել