Ընդդիմությունն իշխանությանը մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել իր կողմից առաջ քաշած 12 կետերի կատարման համար, այլապես գործի է դնելու հանրահավաքային մարտավարությունը: Ընդդիմադիրների կողմից այդպիսի քաղաքական քայլի անհրաժեշտության փաստարկումը պտտվում է նաև իշխանության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման և կուտակային կենսաթոշակի աճպարարության շուրջը: Հասկանալի է, որ քառյակը փորձում է մինչև այդ ժամանակահատվածը զգալի քանակությամբ մասնակցային կապիտալ կուտակել, այդ բարդ ու նուրբ քաղաքական գործընթացը կառավարել ու ուղղորդել այնպես, որպեսզի անդամներից որևէ մեկի շահերը չանտեսվեն և այլն: Սա նորմալ քաղաքական գործընթաց է, որտեղ պետք է հաշվարկվեն որոշակի ռեսուրսներ, գնահատվի իրավիճակը, ապահովվի մասնակցային տիպի դժգոհությունների լուրջ պաշար և այլն, սակայն, մյուս կողմից, դա առաջացնում է տակտիկական բացեր, որոնցից էլ օգտվում է իշխանությունը: Դիցուք, ընդդիմության ներկայացուցիչների կողմից հայտարարվում է, որ իշխանությունը թույլ է տալիս ապօրինություններ կենսաթոշակների, էլեկտրաէներգիայի սակագնի մասով, չի փորձում կառուցողականություն դրսևորել 12 կետերի առնչությամբ, ու դա բացատրվում է ընդդիմության վերցրած պաուզայով, որ իշխանությունն առիթից օգտվում է, միևնույն ժամանակ, սեպտեմբերի վերջին նախատեսվելիք հանրահավաքի անցկացման ժամկետի փոփոխություն ոչ նախատեսվում է, ոչ էլ դրա մասին ակնարկվում: Այդ դեպքում, կարծես անհասկանալի է՝ ինչու՞ կամ ու՞մ է սպասում ընդդիմությունը, եթե տեսնում է, որ իշխանությունն ակնհայտորեն ցանկություն չունի ազգային համաձայնությամբ հարցեր լուծելու: Բնականաբար, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և իշխանությունը, մանավանդ, օլիգարխիկ բյուրոկրատիզմին ներհատուկ, միշտ էլ ձգտելու է դաշտը մոնոպոլիզացնել և կազմակերպական, իրավական արհեստական բարդություններ ստեղծել: Ավելին, իշխանությունը ձգտելու է այդ ժամանակահատվածն օգտագործել հասարակական շարժերն ատոմիզացնելու և կոնսոլիդացիոն գործընթացին խոչընդոտելու քաղաքականությունը, խրախուսելու է ընդդիմության նկատմամբ հիասթափության առաջացմանն ու խորացմանը, որովհետև որոշակի ապասոցիալական քաղաքականությունը և ընդդիմության «համբերեք մինչև աշունը» առաջ են բերելու հիասթափություն հենց ընդդիմության նկատմամբ, քանզի իշխող էլիտան գոնե մի բան լավ է հասկանում, որ իր նկատմամբ լեգիտիմության դեֆիցիտը մաքսիմումի է հասել, հետևաբար՝ կորցնողը հակառակորդ քաղաքական ուժերն են: Մի՞թե ընդդիմությունից որևէ մեկը կա, որ մտածում է, թե իրենց առաջ քաշած պայմանները բավարարվելու են, հակառակը, դրանցից որոշները շատ երկչոտ ձևերով կիրականացվեն, ու դա կհայտարարվի որպես իշխանության ծրագրային իմպերատիվ, ինչի մասին արդեն խոսք գնացել է: Եվ ստացվելու է, որ ընդդիմությունն անիմաստ ժամանակ է վատնում՝ ոչինչ չանելով. ոչ սեփական ծրագիր ունի, ոչ էլ ռեալ քաղաքական գործունեություն է ծավալում: Քաղաքական գործունեությունը պարբերական ու գիտակցված կերպով անհատի կամ խմբի միջամտությունն է սոցիալ-քաղաքական գործընթացներին՝ դրանք իր շահերին, իդեալներին համապատասխանեցնելու նպատակով: Հետևաբար, եթե ընդդիմությունը ցանկանում է սոցիալ-քաղաքական հարաբերություններում ունենալ ուժեղ դերակատարություն, պետք է քաղաքական գործունեության ցիկլը չընդհատի մեծ պաուզաներով: Կարևոր է քաղաքական գործընթացներին պարբերական միջամտություն, սակայն այնպիսին, որը կկարողանա եղանակ ստեղծել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել