Տևական դադարից  հետո երգչուհի Էմմա Պետրոսյանը ներկայանում է մենահամերգով: Հուլիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ Էմման կհանդիպի և կերգի իր հանդիսատեսի  համար:

Երգչուհին ArmՏtar.am-ին պատմում է  իր կողմից երկար սպասված մենհամերգի մասին:

Շատ էի ցանկանում  ներկայանալ մենահամերգով: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ներկայանալը եղել է իմ երազանքը, թեև  մենք, մեր նախկին մենահամերգներին, նման փորձեր ունեցել ենք, այսինքն սա ինձ ծանոթ աշխատանք էր :

Այս անգամ  հուլիսի10-ին  կունենանք համերգ  դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այն մենահամերգները, որոնք նախկինում ունեցել եմ կամերային նվագախմբի հետ,  դրանք  իմ և Արամոյի համատեղ ելույթներն  էին  Հայաստանի պետական ջազ նվագախմբի, էստրադային փոքր խմբի հետ: Այս համերգին սպասել եմ շատ երկար: 

Հուլիսի 10-ը բացառիկ կլինի նրանով , որ բեմում միայն լարային կազմ կլինի և ինձ հետ կլինի իմ շատ սիրելի դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող Մադաթ Ավանեսովը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել