Արսեն Սաֆարյանը մտադրություն ունի համախմբել հայ էստրադայի տաղանդավոր և որակյալ երգիչներին, ովքեր հնարավորություն կունենան հանդես գալու երգչի ակումբում։

ArmStar.am-ի հետ զրույցում Արսենը նշեց, որ ինքն էլ տարիներ շարունակ աշխատել է քաղաքի տարբեր ակումբներում և բավականին մեծ փորձ ունի այդ ոլորտում, ուստի, ակումբի տեսքով բիզնես սկսելու գաղափարը ծնվել է հենց այդտեղից. «Հիմա եկել է մի պահ, որ կարծում եմ հնարավոր է ստեղծել  մի վայր, որը կլինի բազմապրոֆիլային և իր երգացանկով կտարբերի եղած ակումբներից։ Այն երգիչներն, ովքեր ունեն ռեպերտուար,  իրենց ծրագրով կարող են հանդես գալ ակումբում, որտեղ ես նույնպես երգելու եմ»։

Երգչի խոսքերով՝ ակումբում կանցկացվեն նաև հեղինակային երեկոներ,  շնորհանդեսներ ու այլ միջոցառումներ։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել