Մեկ ամսից ավելի է, ինչ EMPYRAY-ի երկրպագուներին հայտնեցին խմբից մեներգչուհի Եվա Սուջյանի հեռանալու մասին: Երկար ժամանակ խմբի անդամները չէին բացահայտում նոր մենակատարի անունը, բայց օրեր առաջ խումբը  ներկայացավ ոչ միայն նոր մենակատարով, այլ նաև նոր երգով՝ «Եթե անգամ ուշանամ»:

Քսանամյա երգիչ Սուրեն Պողոսովը  ամիջական զրույց է ունեցել ArmՏtar.am-ի հետ՝ պատմելով իր նոր գործունեության մասին:

Որքա՞ն ժամանակ է, ինչ ծանոթ եք այս խմբի աշխատանքին:

Ես երաժշտության հետ այդքան էլ մեծ սեր չունեի: Ութ-ինը տարի առաջ հեռուստացույցով լսեցի EMPYRAY-ի  « Մի երկինք» երգը և շատ հավանեցի: Մի քանի օր անց մայրս ինձ համար գնեց EMPYRAY-ի ձայնասկավառակը ու հենց այդ օրվանից էլ սկսեցի ռոք լսել: Բավական երկար ժամանակ լսում էի հենց այդ երգերը, որից հետո սկսեցի ծանոթանալ նաև արտասահմանյան ռոքին: Կարճ ասած՝  այս խմբի շնորհիվ սկսվեց իմ սերը ռոքի նկատմամբ:

Ինչպե՞ս ստացվեց  EMPYRAY-ի և Սուրենի համագործակցությունը:

Մի քանի ամիս առաջ զանգ ստացա Գիսանե Պալյանից, ով ինձ առաջարկեց ուժերս փորձել մի խմբում: Հետագայում իմացա, որ այդ խումբը հենց EMPYRAY-ն է լինելու:

EMPYRAY-ը որտեղի՞ց  էր ծանոթ Ձեր գործունեությանը:

Ես մասնակցել եմ Շանթ հեռուստաընկերության X Factor  և «Հայ սուպերսթար» նախագծերին և այդ ժամանակ էլ ծանոթացել Գիսանե Պալյանի և Կարեն Արզումանյանի հետ: Երևի այդ մրցույթների ելույթներից էլ տպավորվել էի նրանց մոտ:

Ի դեպ, այս նախագծերից շատերը Ձեզ «խուճուճներով» էին հիշում, ի՞նչ պատահեց դրանց:

Է՜հ,  շուտվանից չկան: ( ծիծաղում է) Մի տեսակ տարօրինակ կարող է հնչել, բաց համերգներին խուճուճներս ինձ ուժ էին տալիս:

Երբևէ մտածե՞լ էիք, որ այս խմբի հետ կաշխատեք:

Ո՛չ, երբևէ չէի պատկերացրել, իսկ առաջարկը լսելուց հետո էլ  մի փոքր շոկի մեջ էի:

EMPYRAY-ը  նախկինում ինչո՞վ էր Ձեզ դուր գալիս:  

Երգերը բնականաբար ինձ դուր էին գալիս, բացի երգերից, ինձ շատ էր գրավում այն, որ խումբն ուներ, այսպես ասած, իր բնավորությունը, հատուկ մթնոլորտը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել