Հնարավոր է՞ արդյոք քաղաքացիական պատերազմ Հայաստանում 

հույս ունանանք որ ոչ, ԲԱՅՑ...



հիշեք որ Ամերիկայում քաղաքացիական պատերազմը հարավային «Բարգավաճ» և հյուսիսի «Հանրապետական» նահանգների միջև գնացել է հենց հարկերի և իշխանության շուրջ և ոչ թե սևամորթ ստրուկների իրավունքների... և այդ պատերազմը եղել է ամենադաժանը մարդկության պատմության մեջ (չհաշված Ադոլֆ Ալոիզևիչի կերած քաքերը)...  31 մլն բնակչություն ունեցող երկրում նիզաշտո վարի տվին 700.000 մարդ, մի 2 էդքան էլ վիրավոր եղավ:


Այնպես որ պետք է շատ զգույշ լինել: Սիրտս վկայում է, որ գալիք ընտրություններից ժամանակ դրսի ուժերը շատ լուրջ պռովոկացիաներ կարող են սարքել Աբրահամ Ազատովիչ Լինքըլնի և Ջեֆըրսըն Նիկալայևիչ Դևիսի միջև:  


Երկու հնարավորություն եմ տեսնում. 

ա) կամ այդ 2 կուսակցությունները բարիշում են իրար մեջ արդար ընտրություններ անցկացնել: Այսինքը պ-ն Օսկանյանը դառնում է վարչապետ: Հաշվի առնելով ներկա կաբինետի ագահությունը, ոչ կոմպետենտության վրա հիմնված ինքնավստահությունը (իսկ հոգեբան կոլեգաները կհաստատեն որ դա ամենադժվար հաղթահարելի ինքնավստահությունն է) և հորիզոնի սեփական քթի ծայրից այս կողմ գտնվելը (ինչպես նաև աշխարհայացքի «գլազոկային-գյոզդնողական» բնույթը), ասիգա շատ անհավանական սցենար մըն է:

բ) կամ «Հարավը» միավորում է ամբողջ «քաղաքական դաշտը» (դա-դա ի Ռաֆի տոժը) ու գնում առճակատման: Էդ ժամանակ Օսկանյանը կապահովի ամերիկյան պաձերժկեն, իսկ Քոչարյանը ռուսականը (դե պարոն Ծառուկյանն էլ Լուկաշենկոյի հետ ա քիփ, ինչը հարգանքի մոմենտով 1000 հատ Մոսկվա, Օբամա ու Մերկել արժի) ... ու ստեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Նիկոլը Փաշինյան կգան կկանգնեն հայաստանակենտրոն Սերժ Սարգսյանի կողքին ու կասեն. «Հայաստանը մենք ենք»: ՈՒ բնականաբար ամեն ինչ կախված կլինի բանակից, պրովոկացիաներից ու բախտից:

ՈՒ էս բախտորոշ պահին որոշ անպատասխանատու մարդիկ (անուները չտամ) փոխանակ գաղափարական այլընտրանքային շարժում սկսեն նստած արաբական գարնան գովքն են անում... ամոթ... 1000 ամոթ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել