Երգչուհի Իլոնա Սագիևան Գաֆէսճեան արվետի կենտրոնում հիշատակի երեկո էր կազմակերպել հայ մեծանուն երգչուհի և կոմպոզիտոր Էլվինա Մակարյանի հիշատակին:  Տասնյակ կատարումներ, զուգերգներ ներկայացվեցին Էլվինա Մակարյան երգացանկից:

Հավաքված հյուրերից շատերը ArmStar.am-ին տխրությամբ, փոքր ինչ ափսոսանքով, բայց և մեծ հպարտությամբ էին պատմում Էլվինա Մակարյան երգչուհու և կնոջ մասին:

Իլոնա Սագիևա

Էլվինա Մակարյանին շատ եմ սիրում, վաղուց երազում էի և շատ երաժիշտներ էլ խորհուրդ էին տալիս նրա հետ կապված համերգ կազմակերպել:

 Հուսամ, որ այսօր կստացվի այն ամենն, ինչ իրոք ես եմ ցանկանում: Ներկայացնելու ենք Էլվինա Մակարյանի  հետ կապված վառ հիշողություններ, բոլորը նոստալգիա  են ապրելու, անմիջական համերգ է լինելու:

Ձայնս ի ծնե երգչուհու ձայնին  նման է եղել, միտումնավոր երբևէ չեմ փորձել նույնացնել: Վերջերս էլ, երբ Էլվինայի եղբոր հետ ծանոթացա, նա  ապշած ինձ էր լսում, զարմացել էր ձայնիս, շարժուձևիս  նմանության վրա:

 Էլվինա Մակարյանը կարծես ինձ հարազատ, ազգակից մարդ լինի: Ես նրան այնքան շատ եմ սիրում և զգում, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է,  որ քույրս է:

Հատուկ այս հուշ-երեկոյի համար Գրիշա Աղախանյանի և Էլվինա Մակարյանի դուտով կներկայանանք ես և Գրիշան: Շատերը գիտեն, որ  Էլվինան դուետ ուներ իր աղջկա հետ, բայց աղջիկս դեռ չորս  տարեկան է և լավ երգել չգիտի, դրա համար այսօր այդ դուտով հանդես կգամ Անի Սահակյանի՝ դաշնակահար Խաչիկ Սահակյանի դստեր հետ:

Ռոբերտ Ամիրխանյան

Ինձ համար շատ նվիրական հուշերով զարդարված երգչուհի է Էլվինա Մակարյանը: Անցած դարի 70-ականներին մենք համերգային ծրագրերով ելույթ ենք ունեցել և՛ սովետմիության տարածքում, և՛ թե Եվրոպայում: Շատ հրաշալի պամություներ և հուշեր ունեմ այս տաղանդավոր երգչուհու հետ:

 Վերին աստիճանի կոնտրաստ ապրող երգչուհի էր և երևի դրանով էր պայմանավորված, որ նրա կյանքը շատ շուտ վառվեց, շուտ փակեց պատմությունների գիրքը: Անուշ է Էլվինա Մակարյանի հուշը:

 Ինձ դուր է գալիս Իլոնայի  այս նախաձեռնությունը, նրան  դեռևս որպես արվեստագետ չեմ  ճանաչում և մեծ պատկերացում չունեմ այս երեկոյի մասին, բայց սիրով ցանկանում եմ մասնակցել:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել