Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը մեծ ակտիվություն է մտցրել քաղաքային կյանքում, հատկապես ֆուտբոլասերների առօրյայում:

Մի քանի օր է, ինչ սկսվել է առաջնությունը, բայց հայտնի ֆուտբոլասերները ArmStar.am-ի հետ զրույցում արդեն կանխատեսում են  առաջնության հաղթողների, հավակնորդների անունները:

Սոս Ջանիբեկյան

Երկրպագել և միշտ էլ  Անգիլայի հավքականին եմ երկրպագում: Նրանք առաջին չեմպիոնն են, պարզապես փոքր ինչ անհաջողակ են:

Կարծում եմ,՝եվրոպական երկրներից չեմպիոն կլինի Գերմանիան, Բելգիան, բայց առավել հաղթողի դերում Բրազիլիայի հավքականին եմ տեսնում:  Նշեմ, որ աշխարհի առաջնությունն  ինձ առանձնապես ոչինչ չի տալիս: Երբեք չեմ թողնի գործերս և ֆուտբոլ նայեմ: Պարզապես ֆուտբոլը հաճելի ժամանց է, սիրում եմ գարեջուր ըմպել, ընկերներիս հետ հավաքվել աշխարհի մեծագույն մրցույթներից մեկը դիտելու: 

Գրիգոր Դանիելյան

Անկախ ամեն ինչից՝ երկրպագում եմ Իսպանիայի և Բրազիլիայի հավաքականներին, քանի որ վաղուց եմ այս երկրների երկրպագու: Կարծում եմ, որ այս առաջնության չեմպիոն կդառնա Կոտ-դԻվուարը, գոնե մի բան լինի, որ զարմանանք (ծիծաղում է) :

Նշեմ, որ ինձ  ֆուտբոլի մոլի երկրպագու չեմ համարում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել