Մի անգամ մուկը նկատեց, որ ֆերմայի տերը թակարդ է դրել: Նա այդ մասին տեղյակ պահեց հավին, ոչխարին և կովին: Սակայն նրանք միաբերան պատասխանեցին, որ թակարդի վտանգը վերաբերում է բացառապես մկներին, և թակարդը իրենց հետ ոչ մի առնչություն չունի: Ժամանակ անց թակարդի մեջ հայտնվեց օձը, որը կծեց ֆերմերի կնոջը: Հիվանդ կնոջ կերակրելու համար ստիպված եղան մորթել հավին, հաջորդը մորթեցին ոչխարին, որպեսզի հյուրասիրեն հիվանդի մոտ եկողներին, իսկ ամենացավալին կատարվեց, երբ մորթեցին կովին` հոգեհաց տալու համար: Եվ այդ ամբողջ ժամանակ մուկը հետևում էր իրադարձություններին պատի նեղ անցքից՝ մտածելով երևույթների մասին, որոնք կարող են չառնչվել ոչ ոքի հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել