Պատսխան
Ս/թ. օգոստոսի 2-ին Facebook-ում, այնուհետև Blognews.am –ում հայտնված հրապարակման անանուն «Հիշում եմ» -ին:
Հարգելի բարեկամ, Դուք ոչ ճիշտ (այսինքն սուտ) տեղեկություններ եք ներկայացրել Ձեր «շարադրության» մեջ, որից հետո դրա վրա էլ կառուցել եք Ձեր քննադատությունը ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տ. Ուրիխանյանի հանդեպ ու համեմել եք այն անձնական վիրավորանքներով:
Թեպետ և վստահ ենք, որ և՛ Դուք, և՛ տվյալ <<շարադրության>> շուրջ քննարկում իրականացնող մեր հարգելի հայրենակիցները գիտակցում են այն պարզ հանգամանքը, որ պարոն Ուրիխանյանը որևէ կերպ չի վիրավորել Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանին, այլ պարզապես կարծիք է հայտնել, թե լավ կլիներ, որ Հայաստանից բացակայելու և ԱՄՆ-ում լինելու փոխարեն նա իր կարողությունները ներդներ տվյալ սպորտաձևի զարգացման գործում: Եթե ոմանց ինտելլեկտը չի բավարարում հասկանալու այդ պարզ ճշմարտությունը, ուրեմն կարելի է խորհուրդ տալ, որ կա՛մ չմտնեն նման քննարկման մեջ, կա՛մ իրենց իջեցված պատվերները կատարեն այլ հարցերի շրջանակներում:
Ինչ վերաբերվում է անձնական վիրավորանքներին, թուլամորթ հեղինակին կարելի է մաղթել այնքան ուժ, կորով ու ամրություն, որ երբևէ ասելիք ունենալիս կարողանա սեփական անունով հանդես գալ և առերես հայտնել կարծիք առանց որևէ բանից վախենալու: Չէ որ մենք թույլերին չենք վնասում և առանձնապես չենք էլ պատժում: Անհոգ եղե՛ք, փորձեք բաց ու թափանցիկ ապրել և արտահայտել Ձեր կարծիքը:
Հարգանքներով` պատգամավորի օգնական Զ. Գրիգորյան

Հիշում եմ օգտատիրոջ գրառումը BlogNews.am  կայքում կարող եք կարդալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել